Ֆելիքս Նուսբաումի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Նուսբաումի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունՕսնաբրյուկ[1]
Հիմնադրվել է1998
Կայքmuseumsquartier-osnabrueck.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Ֆելիքս Նուսբաումի թանգարան[2] (գերմ.՝ Felix-Nussbaum-Haus Osnabrück), Գերմանիայում՝ Ստորին Սաքսոնիա երկրամասի Օսնաբրյուկ քաղաքում գործող գեղարվեստական թանգարան, որտեղ ցուցադրվում են հրեական ծագումով գերմանացի նկարիչ, կերպարվեստի «նոր առարկայականություն» ուղղության վառ ներկայացուցիչ Ֆելիքս Նուսբաումի ավելի քան երկու հարյուր նկարներ։ Այստեղ պահվում է այդ նկարչի գործերի ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Թանգարանի ինքնատիպ շենքը կառուցվել է ամերիկացի ճարտարապետ Դանիել Լիբեսքինդի նախագծով և համարվում է նրա առաջին նշանակալի աշխատանքը[3]։

Թանգարանում ցուցահանդեսային տարածք է հատկացված նաև ռասիզմն ու անհանդուրժողականությունը մերժող գեղարվեստական նյութերի ներկայացմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին գերմանական Օսնաբրյուկ քաղաքը, հարազատի ջերմություն դրսևորելով երիտասարդ հասակում, տաղանդի ծաղկման շրջանում ողբերգաբար զոհված՝ Հոլոքոստի ողջակեզ դարձած իր զավակի՝ նկարիչ Ֆելիքս Նուսբաումի, նրա հիշատակի նկատմամբ, ամեն ջանք գործի դրեց նրա հիշատակին պատշաճ տուրք մատուցելու համար։ Այն բանից հետո, երբ Նուսբաումի աշխատանքների՝ նյույորքյան Հրեական թանգարանում 1985 թվականին կազմակերպված ցուցահանդեսը փայլուն հաջողություն գրանցեց[4], Օսնաբրյուկի մշակույթի պատմության քաղաքային թանգարանը իր ցուցասրահներից երկուսը հատկացրեց Նուսբաումի գործերի մշտական ցուցադրությանը[5]։ 1991 թվականին Օսնաբրյուկի քաղաքային խորհուրդը որոշում ընդունեց մի առանձին, ամբողջական թանգարան նվիրել Նուսբաումի ստեղծագործությունների ցուցադրմանը։ 1996 թվականին անցկացվեց նոր թանգարանի նախագծերի մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց ամերիկացի ճարտարապետ Դանիել Լիբսքինդի «Թանգարան առանց ելքի» խորագիրը կրող նախագիծը[5][6]։ 1998 թվականին տեղի ունեցավ նորակառույց թանգարանի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցեց Ստորին Սաքսոնիա երկրամասի, հետագայում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Գերհարդ Շրյոդերը[5]։ Շատերի կարծիքով թանգարանի շինությունը Լիբսքինդի՝ որպես ճարտարապետի, մասնագիտական նշանակալից հաջողությունն է[7]։ Guardian-ի մեկնաբան Ջոնաթան Գլենսին թանգարանի մասին գրած իր հոդվածում ընդգծել է. «Դա գլուխգործոց է.... շենքի ճարտարապետական երկխոսությունն է այն նկարների հետ, որոնք կախված են պատերին»։ Սակայն այս կարծիքին ընդդիմախոսողներ էլ կան, ովքեր պնդում են, որ Նուսբաումի աշխատանքներն ինքնին բավականաչափ ուժեղ են և ավելի շահեկանորեն կդիտվեին, եթե ներկայացվեին չեզոք տարածության մեջ[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Наталия Волкова (2011 թ․ մայիսի 23). «Музей Феликса Нуссбаума – новое крыло. Германия, Оснабрюк». archi.ru. Архи.ру. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. |lingua=en|url=https://www.archdaily.com/135002/felix-nussbaum-museum-daniel-libeskind%7Ctitolo=Felix Nussbaum Museum / Studio Libeskind|pubblicazione=ArchDaily|data=16 maggio 2011|accesso=12 aprile 2018}}
  4. Glueck, Grace (1985 թ․ հունիսի 2). «Terrifying Fantasies That Augured Reality». The New York Times.
  5. 5,0 5,1 5,2 Riding, Alan (1998 թ․ օգոստոսի 12). «Reviled in Life, Embraced in Death; A German Museum Honors an Artist Lost to the Holocaust». The New York Times.
  6. Worsley, Giles (1998 թ․ հուլիսի 22). «The museum of no way out». The Daily Telegraph. էջ 20.
  7. GmbH, BauNetz Media (1998 թ․ հուլիսի 15). «Ein Museum gegen das Vergessen - Eröffnung des Felix-Nussbaum-Hauses von Daniel Libeskind in Osnabrück». BauNetz (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  8. Glancey, Jonathan (1998 թ․ հուլիսի 27). «Right side of the wall». The Guardian. էջ 10.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thorsten Rodiek: Daniel Libeskind – Museum ohne Ausgang. Das Felix-Nussbaum-Haus des Kulturgeschichtlichen Museums Osnabrück. Ernst Wasmuth Verlag GmbH & Co., Tübingen/Berlin 1998, ISBN 3-8030-0181-1
  • Arnt Cobbers: Daniel Libeskind in Deutschland. Der Architekt — sein Leben und seine Bauwerke. Berlin 2017. ISBN 978-3-89773-804-1
  • Daniel Libeskind: Entwürfe meines Lebens. Autobiografie. Verlag Kiepenheuer und Witsch, Köln 2004. ISBN 978-3-442-15364-0
  • Thorsten Rodiek: Daniel Libeskind — Museum ohne Ausgang. Das Felix-Nussbaum-Haus des Kulturgeschichtliche Museum Osnabrück.Ernst Wasmuth Verlag GmbH & Co., Tübingen/Berlin 1998, ISBN 3-8030-0181-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Նուսբաումի թանգարան» հոդվածին։