Ֆելիքս Առուստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Առուստամյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1950(1950-07-04) (70 տարեկան)
ԾննդավայրՈղոհի, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող

Ֆելիքս Հայկի Առուստամյան (հուլիսի 4, 1950(1950-07-04), Ողոհի, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող: ՀՀ վաստակավոր լրագրող (2017)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Առուստամյանը ծնվել է 1950 թվականի Նախիջևանի Ալահի գյուղում: Նրա նախնիները 1915 թվականին գաղթել են Կարինից և հաստատվել Նախիջևանում: 1958-1966 թվականներին սովորել է Մանուկ Աբեղյանի անվան դպրոցում: 1966 թվականին ընդունվել է Երևանի կապի տեխնիկում: Դեռևս դպրոցական տարիներից, ինչպես նաև տեխնիկումում սովորելուն զուգընթաց հաճախել է պիոներների պալատի ֆոտո-կինո խմբակ (ղեկավար՝ Վոլոդյա Խարազյան): 1969 թվականին տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի միջքաղաքային հեռախոսակայանում, թղթակցել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» մարզական թերթին: 1973 թվականից աշխատանքի է անցել «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում որպես հաստիքային լուսանկարիչ, Հայաստանի անկախությունից հետո, 1991 թվականին, աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնում, 2002 թվականից՝ «Արմենպրես» գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնի պատասխանատու-խմբագիրն է: Աշխատակցում է սփյուռքահայ մի շարք լրատվամիջոցների[2][3][4]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր լրագրող (2017)[1]
  • ՀՀ ազգային ժողովի նախագահից անվանական ժամացույց
  • ՀՀ Կառավարության շնորհակալագրեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]