Ֆարգե (գերմ.՝ Farge), ոչ մեծ նավահանգիստԳերմանիայում՝ Վեզեր գետի ափին։ Գտնվում է Բրեմեն քաղաքի շրջագծում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆարգեում կառուցվել է սուզանավերի խոշորագույն բազան Գերմանիայում, որը, շինարարությունը դեռ չավարտված, 1945 թվականիմարտի 27-ին ավերվել է բրիտանական ավիացիայի ռմբակոծության հետևանքով։ Աշխարհամարտի ժամանակ նավահանգստում է գտնվել նաև Նոյենգամմեի մասնաճյուղը հանդիսացող, թիվ 179 համակենտրոնացման ճամբարը[1]։ Կալանավորները, որոնց մեջ կային լեհեր, ֆրանսիացիներ, ռուսներ, գերմանացիներ[2], պահվել են նավթի ու գազի ստորգետնյա պահեստարաններում։ Նրանց հարկադրաբար աշխատեցրել են սուզանավերի գործարանի շինարարությունում, որտեղ հասցրել են գործածել շուրջ 500 հազար տոննա բետոն[3] (կառույցը, որը նախքան ռմբակոծվելը պատրաստ է եղել 90 տոկոսով, պատերազմից հետո վերածվել է Գերմանիայի ռազմածովային ուժերի պահեստի)։
Barbara Johr, Hartmut Roder: Der Bunker. Ein Beispiel nationalsozialistischen Wahns. Bremen-Farge 1943–1945.Edition Temmen: Bremen 1989. ISBN 3-926958-24-3
Aufzeichnungen von Richard Taylor (19.12.1868- 25. Januar 1953) aus Farge-Rekum. Bürgermeister in Farge seit 1917, in Farge-Rekum von 1923–1937. Handschriftlicher Text. In Druckschrift transkribiert von Arend Wessels, Heimatverein Farge-Rekum e. V. 2004
Arend Wessels: Farge-Rekum, eine lange Geschichte. Hg. Heimatverein Farge-Rekum
Peter Michael Meiners. Rüstung und Zwangsarbeit. Ergebnisse einer Spurensuche. Farge-Rekum-Neuenkirchen-Schwanewede. Eigendruck im Selbstverlag, Ritterhude. 2017
Eva Determann. Zwangsarbeit in Bremen- ein Überblick. In: Verein Walerjan Wrobel Zwangsarbeit e. V. (Hrsg.) Vergessene Opfer. Kleine Schriften des Staatsarchivs Bremen Heft 40, 2007. ISBN 978-3-925729-54-6