Jump to content

Ֆանտազիա (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոգեկան առեղծվածը` Մարգրետ Հոֆհայնց-Դորինգ

Ֆանտազիա, մտավոր փորձառությունների լայն շրջանակ, որը միջնորդվում է մարդու ուղեղի երևակայության ունակությամբ և նշանավորվում է վառ մտավոր պատկերների միջոցով որոշակի ցանկությունների արտահայտությամբ: Ֆանտազիաները հիմնականում կապված են անհնարին կամ քիչ հավանական սցենարների հետ:

Գիտակցված ֆանտազիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա կյանքում մարդիկ հաճախ նկատում են, որ իրենց մտքերը «տարվում են իրենց անելիք կամ արդեն արված գործողությունների, տիրապետման, սեփական ընտրության, երազանքների ֆանտազիաներով ...»[1]:  

Ջորջ Էման Վեյլանտը պաշտպանական մեխանիզմների իր ուսումնասիրության մեջ որպես առանցքային օրինակ նշել է,որ «ֆանտազիան ոչ հասուն պաշտպանության ձև է. ապրել «Ուոլթեր Միտի» երազանքների աշխարհում, որտեղ պատկերացնում եք, որ հաջողակ եք և հանրաճանաչ՝ փոխարենը իրական ջանքեր գործադրելու ընկերներ ձեռք բերելու և հաջողության հասնելու համար»[2]:

Այլ հետազոտողներ և տեսաբաններ  պարզել են, որ ֆանտազիան ունի օգտակար տարրեր՝ ունենալով վերականգնողական ազդեցություն փոքր անհաջողությունների կամ ցանկությունների չկատարվելու դեպքում[3]: Դեյդրե Բարեթի հետազոտությունը հայտնում է, որ տարբեր մարդկանց մոտ ֆանտազիաները տարբեր են՝ կախված դրանց արտահայտչականությունից և ինտենսիվությունից, և նրանք, ովքեր ունեն առավել մանրակրկիտ ձևավորված ֆանտազիաներ, հաճախ այն մարդիկ են, որոնք արդյունավետորեն օգտագործում են իրենց երևակայությունը արվեստի, գրականության մեջ, և հատկապես ստեղծագործ և նորարար են ավելի ավանդական մասնագիտություններում[4]:

Ֆրեյդը և երազները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Զիգմունդ Ֆրեյդի, ֆանտազիան կառուցված է բազմաթիվ, հաճախ ճնշված ցանկությունների շուրջ և քողարկում է պաշտպանական գործընթացները, որոնց միջոցով դրսևորվում է ցանկությունը[5]: Սուբյեկտի պահանջմունքը՝ հեռավորություն պահպանել ճնշված ցանկությունից և միաժամանակ զգալ այն կատարված վիճակում, թույլ է տալիս ֆանտազիան: Հետևաբար, ֆանտազիայում կարելի է ամեն ինչ բազմակի տեսանկյուններից դիտել. տեսնել ինքն իրեն և խախտել սուբյեկտիվությունը: Երբ անձը դադարում է կենտրոնանալ իր վրա, կենտրոնացումը տեղի է ունենում այլ բաների համար, օրինակ՝ ինչպես է ճանաչում ինքն իրեն, ինչպես է տեսնում և իմաստավորում իր շուրջը եղածը:

Ֆրեյդի համար սեքսուալությունը հենց սկզբից կապված է ֆանտազիայի օբյեկտի հետ: Այնուամենայնիվ, «վերագտնվող օբյեկտը ոչ թե կորցրածն է, այլ այն, ինչով դա փոխարինվել է...»։

Ֆանտազիան կարող է սկսվել, երբ երեխայի կաթով կերակրման կարիքը չի բավարարվում: Կաթ ստանալու մասին ուղղակիորեն մտածելու փոխարեն երեխան պատկերացնում է մոր կուրծքը, որը սերտորեն կապված է այդ կարիքի հետ: Այժմ մարմնական հաճույքը բխում է հենց մոր կուրծքը ծծելուց։ Բերանը, որը ժամանակին օգտագործվում էր միայն սնունդ ընդունելու համար, այժմ ծառայում է որպես ծծելու գործընթացից հաճույք ստանալու միջոց: Սա նշանակում է, որ իրական կաթը կրծքի գաղափարով փոխարինելը և կուրծքը ֆանտազիայի վերածելը ներառում է ավելի խորը մտավոր կամ զգացմունքային շերտ: Դա ոչ միայն ֆիզիկական կարիքների մասին է, այլև ներառում է ավելի բարդ հոգեբանական գործընթացներ: Երեխան պետք է ստեղծի կաթի մտավոր պատկերը՝ այն վայելելու համար: «Օբյեկտի հայտնաբերումն իրականում դրա վերագտնումն է»: Ցանկությունը ստեղծվում է բնազդներից հեռանալու և դրանք այլ ձևերով գործարկելու հետևանքով:

Ֆրեյդը և երազները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Rêverie ( Daydream ), 1901, Փոլ Սեզար Հելլեու

Ֆանտազիայի մասին Զիգմունդ Ֆրեյդը ունեցել է դրական տեսակետ և համարել է այն պաշտպանական մեխանիզմ: Նա կարծում էր, որ տղամարդիկ և կանայք «չեն կարող գոյատևել այն սակավ բավարարվածությունից, որը նրանք կարող են կորզել իրականությունից: Ինչպես ասել է Թեոդոր Ֆոնտանը, մենք պետք է լրացուցիչ մտավոր գաղափարներ և ֆանտազիաներ ստեղծենք, որպեսզի կարողանանք գոյատևել[6]: Երբ երեխաները սովորում են գործ ունենալ իրական կյանքի պահանջների հետ, նրանց մտածողության մի մասը կենտրոնացած է միայն հաճույքի վրա և չի առնչվում իրականությանը: Այս հատվածը դառնում է ֆանտազիա կամ երազկոտություն[7]: Նա ֆանտազիան համեմատել է բնական արգելոցի հետ, որտեղ ամեն ինչ, նույնիսկ անպետք կամ վնասակար իրերը կարող են ազատորեն աճել և տարածվել[8]:

Այսպիսով, Ֆրեյդի համար երազները արժեքավոր ռեսուրս են: «Դրանք ստեղծվում են մեծ հետաքրքրությամբ, խնամքով փայփայվում են սուբյեկտի կողմից և սովորաբար թաքցվում են մեծ զգայունությամբ... նման ֆանտզիաները կարող են լինել ինչպես անգիտակից, այնպես էլ գիտակցված»[9]: Նա կարծում էր, որ ֆանտազիաները ցույց են տալիս, թե ով ենք մենք իրականում։ Վճռական մարդը իրականություն է դարձնում իր ֆանտազիաները, մինչդեռ արտիստը դրանք վերածում է արվեստի՝ թույլ չտալով, որ դրանք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ առաջացնեն[10]:

Քլայն և անգիտակից ֆանտազիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Քլայնը ընդլայնել է Ֆրեյդի ֆանտազիայի հայեցակարգը, որպեսզի լուսաբանի զարգացող երեխայի հարաբերությունները ներաշխարհի օբյեկտների հետ: Այս տեսակի ներքին «խաղը» նա անվանում է «անգիտակցական ֆանտազիա»: Եվ այդ ֆանտազիաները հաճախ շատ բուռն և ագրեսիվ են: Դրանք տարբերվում են սովորական երազներից կամ «ֆանտազիաներից»[11]:

«Ֆանտազիա» տերմինը դարձել է Բրիտանական հոգեվերլուծական հասարակության մեջ առանձնահատուկ ուղղության՝ Քլայնյան խմբի զարգացման առանցքային խնդիր և պատերազմի տարիներին հակասական կարծիքներ է առաջացրել: «Սյուզան Այզեքսի (1952) աշխատությունը «Ֆանտազիայի բնույթն ու գործառույթը»… ընդհանուր առմամբ ընդունվել է Լոնդոնի Քլայն խմբի կողմից որպես իրենց դիրքորոշման հիմք»[12]: Իբրև բնորոշ հատկանիշ՝ «Քլայնյան հոգեվերլուծաբանների կարծիքով անգիտակցականը կազմված է առարկաների հետ փոխհարաբերությունների ֆանտազիաներից: Դրանք առաջնային և բնածին են, և հանդես են գալիս որպես բնազդների մտավոր արտահայտություններ և պաշտպանական մեխանիզմների հոգեբանական համարժեքներ մարդու մտքում»[13]։

Այզեքսը գտնում էր, որ «անգիտակցական ֆանտազիաները շարունակական ազդեցություն են թողնում կյանքի ընթացքում, ինչպես նորմալ, այնպես էլ նևրոտիկ մարդկանց մոտ, տարբերությունը կայանում է դոմինանտ ֆանտազիաների առանձնահատկությունների մեջ»: [14] Հոգեվերլուծական մտքի դպրոցներից շատերն այժմ կընդունեն, որ և՛ վերլուծության մեջ, և՛ կյանքում մենք իրականությունն ընկալում ենք անգիտակից ֆանտազիայի շղարշի միջոցով[15]: Այզեքսը կարծում էր, որ ցանկությունների կատարման, ինտրոյեկցիայի և պրոյեկցիայի մասին Ֆրեյդի գաղափարները կարևոր են ֆանտազիաները հասկանալու համար[16]: Բանավեճերի հիմնական խնդիրն այն է, թե արդյոք անգիտակցական ֆանտազիան ընդամենը Ֆրեյդի գաղափարների ընդլայնումն է, թե հոգեվերլուծության բոլորովին նոր մոտեցում:

Լական, ֆանտազիա և ցանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լականը դեռ վաղ շրջանից ուսումնասիրել է Մելանի Քլայնի բացահայտած ֆանտազիաները, ներառյալ մոր կերպարը և բացասական ներքին առարկաները, որոնք վերաբերում են Երևակայական կոչվածին[17]: Ի վերջո, Լականն ավելի շատ կենտրոնացել է Ֆրեյդի այն գաղափարի վրա, որ ֆանտազիան գործում է որպես «էկրան-հիշողություն» ավելի կարևոր բանի համար, որոնց հետ կապված է[18]: Լականը հավատում էր, որ ֆանտազիան պարզապես քողարկում է ինչ-որ հիմնական և կարևոր բան, որը կապված է կրկնվող օրինաչափությունների հետ[19]:

Ֆանտազիան և՛ կապում է, և՛ թաքցնում է անհատի ամենախոր անգիտակցական միջուկը: «Սուբյեկտն» ու «իրականը» գտնվում են այս երկատման հակառակ կողմերում՝ ֆանտազիայի միջոցով դիմադրություն ստեղծելով[20]: Սա նշանակում է, որ ֆանտազիան սերտորեն կապված է մարդու անհատականության և նրա ներքին հակամարտությունների հետ: Մարդիկ հիմնում են իրենց ինքնազգացողությունը իրենց երևակայությունների վրա[21]: Սովորաբար, նրանց ֆանտազիաները պտտվում են մեկ հիմնական թեմայի շուրջ, որը կոչվում է «հիմնական ֆանտազիա», որը նրանց ցանկությունները պահում է հետևողական և կառավարելի[22]:

Այսպիսով, թերապիայի նպատակն է « la traversée du fantasme, գլխավոր ֆանտազիայի հետ աշխատանք և հաղթահարում»[23]: Լականի համար ֆանտազիայի հետ աշխատանքը նշանակում է նոր մոտեցում ցուցաբերել ուրիշների հետ լեզվի և ցանկության առնչությամբ: Այս գործընթացը ներկայացնում է հուսադրող պահ, որը դուրս է գալիս նևրոզի սահմաններից[24]: Լականին հետաքրքրել է, թե ինչի է վերածվում այն մարդը, որը հաղթահարել է իր ֆանտազիաները[25]:

Ֆանտազիայի սկզբունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի պոստմոդեռն միջսուբյեկտիվությունը նոր հետաքրքրություն է առաջացրել ֆանտազիայի նկատմամբ՝ որպես միջանձնային հաղորդակցության ձև: Այստեղ ասվում է, որ մենք պետք է նայենք հաճույքի, իրականության և կրկնվող օրինաչափությունների մասին Ֆրեյդի պատկերացումներից այն կողմ, որպեսզի կենտրոնանանք «ֆանտազիայի սկզբունքի» վրա։ Ֆանտազիաները որպես ցանկություն դիտելու փոխարեն, մենք պետք է հաշվի առնենք տարբեր զգացմունքային կողմեր[26]: Սա կարող է օգնել մեզ դուրս գալ կարծրատիպերից և ստեղծել մարդկանց հետ հարաբերությունների ավելի բարդ ձևեր:

Այս տեսակետը զգացմունքները դիտարկում է որպես միմյանց մասին անձնական ֆանտազիաներ ստեղծելու բանալին, որը չի ձևավորվում ընդհանուր կարծրատիպերով կամ ընդհանրացումներով[27]:

Նարցիստիկ անձնային խանգարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարցիստիկ անձնային խանգարում ունեցող անձի երկու առանձնահատկություններն են [28]՝

  • Մեծամտության համատարած օրինաչափություն (ֆանտազիայի կամ վարքի մեջ)
  • Անսահմանափակ հաջողության, ուժի, գեղեցկության կամ իդեալական սիրո ֆանտազիաներով տարվածություն

Ֆանտազիան տարածված ախտանիշ է շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ[29]: Այս մարդիկ իրենց ուղեղի պասիվ ռեժիմի աշխատանքում ցուցաբերում են բարձր նյարդաբանական գործունեության հատուկ օրինաչափություններ, որոնք, ամենայն հավանականությամբ ձևավորում են այդ ֆանտազիաները[30][31]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Erik H. Erikson, Childhood and Society (Middlesex 1973) p. 183
  2. Robin Skynner/John Cleese, Life and how to survive it (London 1994) pp. 53–4
  3. Otto Fenichel, The Psychoanalytic Theory of Neurosis (London 1946) p. 554
  4. Barrett, Deirdre Fantasizers and Dissociaters: An Empirically based schema of two types of deep trance subjects. Psychological Reports, 1992, 71, p. 1011 1014; Barrett, Deirdre L. Dissociaters, Fantasizers, and their Relation to Hypnotizability in Barrett, Deirdre (Ed.) Hypnosis and Hypnotherapy, (2 vol.): Vol. 1: History, theory and general research, Vol. 2: Psychotherapy research and applications, NY, NY: Praeger/Greenwood, 2010.
  5. Freud, Sigmund (2021-08-12). The Interpretation of Dreams (English). Translated by Brill, A. A. (Abraham Arden).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Sigmund Freud, Introductory Lectures on Psycho-Analysis (Penguin Freud Library 1) p. 419
  7. Sigmund Freud, On Metapsychology (Penguin Freud Library 11) p. 39
  8. Freud, Introductory p. 419
  9. Sigmund Freud, On Psychopathology (Penguin Freud Library 100 p. 88
  10. Sigmund Freud, Five Lectures on Psycho-Analysis (London 1995) p. 81
  11. Robert Hinshelwood and Susan Robinson, Introducing Melanie Klein, (Cambridge 2006) p. 100
  12. R. D. Laing, Self and Others (Middlesex 1969) p. 17 and note
  13. Hinshelwood/Robinson, Introducing p. 174
  14. Quoted in Laing, p. 19
  15. Janet Malcolm, Psychoanalysis: the Impossible Profession (London 1988) p. 76
  16. Quoted in Laing, p. 18
  17. Jacques Lacan, Ecrits: A Selection (London 1997) p. 284 and p. 21
  18. Sigmund Freud, Case Histories II (Penguin Freud Library 9) p. 328
  19. Jacques Lacan, The Four Fundamental Concepts of Psycho-Analysis (London 1994) p. 60
  20. F. Wahl, in Lacan, Four p. 89
  21. Lacan Four p. 185
  22. Phillip Hill, Lacan for Beginners (London 1997) p. 75
  23. Bruce Fink, The Lacanian Subject: Between Language and Jouissance (Princeton 1997) p. 61
  24. Fink p. 62 and p. 72
  25. Lacan, Four p. 273
  26. Michael Vannoy Adams 1996 (The Multicultural Imagination: Race, Color, and the Unconscious), quoted in Dawn Freshwater and Chris Robertson, Emotions and Needs (Buckingham 2002) p. 43
  27. Freshwater/robertson, p. 43
  28. Narcissistic personality disorder Արխիվացված 2010-01-08 Wayback Machine
  29. Shneidman, E. S. (1948) - Schizophrenia and the MAPS test: a study of certain formal psycho-social aspects of fantasy production in schizophrenia as revealed by performance on the Make A Picture Story (MAPS) test. Genetic Psychology Monographs, 38, 145-223. American Psychological Association Accessed November 19th, 2017
  30. SB Kaufmann (2009), (Josie Glausiusz 2009) - Psychology Today Accessed November 19th, 2017
  31. Buckner RL, Andrews-Hanna JR, Schacter DL. (2008) & Buckner Laboratory Արխիվացված 2017-01-16 Wayback Machine The brain's default network: anatomy, function, and relevance to disease. Ann N Y Acad Sci. 2008 Mar;1124:1-38 doi: 10.1196/annals.1440.011 Retrieved November 19th, 2017

Հավելյալ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «fantasy» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։