Ֆախրադդին Մանաֆով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆախրադդին Մանաֆով
ադրբ.՝ Fəxrəddin Manaf oğlu Manafov
Ծնվել էօգոստոսի 2, 1955(1955-08-02) (68 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ

Ֆախրադդին Մանաֆ օղլի Մանաֆով (ադրբ.՝ Fəxrəddin Manaf oğlu Manafov, օգոստոսի 2, 1955(1955-08-02), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2000), Ադրբեջանի Հանրապետության Նախագահի անձնական կենսաթոշակառու (2006)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆախրեդդին Մանաֆովը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 2-ին[3]։ 1975-1980 թվականներին սովորել է Մ.Ալիևի անվան պետական արվեստի ինստիտուտում։ Նա աշխատել է 1971-1974 թվականներին Ա.Շարիֆզադեի անվան թատրոնում որպես կինոմեխանիկ, իսկ 1976-1978 թվականներին կրթական թատրոնում որպես դերասան։ 1989-1993 թվականներին աշխատել է «Յուղի» պետական թատրոնում որպես դերասան։ 1977 թվականից մինչ օրս նկարահանվում է Ջաֆար Ջաբարլու անվան «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում որպես դերասան։

1987 թվականին արժանացել է Ադրբեջանի ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի կոչմանը։ Իսկ 2000 թվականին նա արժանացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի։ 2006 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի անձնական կենսաթոշակառուն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ստեղծեք ձեր ցանկությունը» (1977),
  • «Ուզեիրի կյանքը» (1981),
  • «Գործուղման» (1982),
  • «Ծերեր, ծերեր» (1982),
  • «Կյանքի ուղիները» (1982),
  • «Նավի ժամացույցի գաղտնիքը» (1983),
  • «Զբոսայգի» (1983),
  • «Մայրենի ափերը» (1989),
  • «Երեկ, այսօր, վաղը» (1992),
  • «Թեհմինե և Զաուր» (1993),
  • «Մախմուդ և Մերյեմ» (2013),
  • «Ալի ե Նինո» (2015);

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ФАХРАДДИН МАНАФОВ
  2. Ֆախրադդին Մանաֆ օղլի Մանաֆով
  3. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆախրադդին Մանաֆով» հոդվածին։