Ֆազիլ Աբդուլժալիլով
Ֆազիլ Աբդուլժալիլով Фазиль Апас улы Абдулжалилов | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 1, 1913[1] |
| Ծննդավայր | Կանգլի |
| Վախճանվել է | 1974[2] |
| Մասնագիտություն | գրող |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
| Ֆազիլ Աբդուլժալիլով Վիքիդարանում | |
Ֆազիլ Աբդուլժալիլով (նողայերեն՝ Фазиль Апас улы Абдулжалилов, մարտի 1, 1913[1], Կանգլի - 1974[2]), նողայ գրող։ Նողայական գրականության հիմնադիրներից։
Ֆազիլ Աբդուլժալիլով ծնվել է 1913 թվականին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի շրջանի Կանգլի գյուղում։ 1932 թվականին ավարտել է Չերկեսկի մանկավարժական տեխնիկումը։
Աբդուլժալիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1931 թվականին։ Ֆազիլ Աբդուլժալիլովը հեղինակել է «Շատերից երկուսը» (1936), «Ուժեղների ընտանիքը» (նողայերեն՝ Куьшлилердинъ аьели, 1950, Հայրենական մեծ պատերազմի մասին), «Ասանտայ» (1955, նողայների նախահեղափոխական ժամանակների կյանքի մասին) վիպակները, «Պարտված թշնամիներ» (1936) պիեսը, «Աղմկում է Կուբանը» բանաստեղծությունների ժողովածուն (նողայերեն՝ Шувылдайды Кобансув, 1955), «Լա՜վն է կոլեկտիվի արտը» վեպը (նողայերեն՝ Бес камышы — берекет, 1966, կոլեկտիվացման մասին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 MAK (լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազիլ Աբդուլժալիլով» հոդվածին։ |
|