Ֆաբլաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այբին կից Ֆաբլաբը
Այբին կից ֆաբլաբը (ներսից)
Ֆաբլաբ Ամստերդամի Վաագ միությունում

Ֆաբլաբ (անգլ.՝ fabrication laboratory) «խելացի» լաբորատորիա՝ զինված նորարարական տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել «գրեթե ամեն ինչ»՝ «համարյա ոչնչից»[1][2]։ Ֆաբլաբերը հիմնականում ստեղծվում են որևէ կրթական հաստատությանը կից և հնարավորություն են տալիս աշակերտներին և ուսանողներին կատարել տարբեր հետազոտություններ, փորձարկել նոր գաղափարներ և այդպիսով բացահայտել այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա ստեղծել անհատական «խելացի սարքեր»[3]։ Թվային տեխնոլոգիաների կիրառումը էապես հեշտացնում է նաև ուսուցչի կամ դասախոսի աշխատանքը՝ երկար դասախոսությունները փոխարինելով նոր մեթոդներով ու ձևերով։

Ֆաբլաբերում կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլ նաև նոր բիզնես-մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսական և առողջապահության սարքավորումների ուսումնասիրման հետ։ Ֆաբլաբերի ստեղծումից ի վեր այնտեղ իրականացվում են մի շարք հետազոտական ու գործնական նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում նորագույն տեխնոլոգիաների զարգացման համար։ Ֆաբլաբերը ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից[4] և այժմ ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ։ Ֆաբլաբեր գործում են աշխարհի ավելի քան 34 երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա, Հնդկաստանից մինչև Նորվեգիա։ Այս տարի միանալով Ֆաբլաբի ցանցին՝ Հայաստանը նույնպես դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և ձեռք է բերել հնարավորություն ստանալու ավելի շատ հմտություններ, փորձ և գիտելիք

Հայաստանի ֆաբլաբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) հետ, ՀՀ Կենտրոնական բանկի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, ընթացք տվեց մեր երկրում առաջին ֆաբլաբեր ստեղծելու նախագծին։ Ֆաբլաբը Հայաստանում նորարարական «խելացի» լաբորատորիաների ներդրման բացառիկ, լայնածավալ ազդեցության ծրագիր է, որը թույլ է տալիս կրթությունը դարձնել կիրառական[5]:
«Այբ»-ին կից ֆաբլաբն այս պահին ունի անհրաժեշտ սարքավորումային լիակատար փաթեթը, որն այս պահին ներառում է՝ լազերային կտրող սարք՝ համակարգչային կարգավորմամբ, մետաղահատ (ֆրեզային) հաստոց՝ թվային կարգավորմամբ՝ մեծ չափի ձևանմուշներ ստանալու համար, տպագրական կաղապարներ, ալեհավաքներ, ճկուն սխեմաներ ստեղծող սարք, արագագործ և փոքր ծախսատարությամբ ծրագրավորման միջոցներ, եռաչափ տպիչներ, այլ ծրագրեր և սարքեր։

Ֆաբլաբերի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այբ-ի և Դիլիջանի Կենտրոնական Դպրոցի ֆաբլաբերն առաջինն են ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր տարածաշրջանում[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Menichinelli Massimo։ «Business Models for Fab Labs» 
  2. Troxler Peter (2011)։ «Libraries of the Peer Production Era»։ in van Abel Bas, Evers Lucas, Klaassen Roel, Troxler Peter։ Open Design Now. Why Design Cannot Remain Exclusive։ Bis Publishers։ ISBN 978-90-6369-259-9 
  3. Gershenfeld Neil A. (2005)։ Fab: the coming revolution on your desktop—from personal computers to personal fabrication։ New York: Basic Books։ ISBN 0-465-02745-8 
  4. «Fab Central - Fab Lab - IaaC»։ Վերցված է հունվարի 31, 2014 
  5. ««Այբ» դպրոցում կբացվի նոր արհեստանոց-լաբորատորիա»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2015-11-28 
  6. «Ֆաբլաբ խելացի լաբորատորիաները միայն դպրոցի համար չեն, այլ ամբողջ Երևանի. Տեր Մեսրոպ քահանա Արամյան»։ www.panorama.am։ Վերցված է 2015-11-28 
  7. «Առաջին երկու ֆաբլաբը Հայաստանում | Ayb Educational Foundation»։ ayb.am։ Վերցված է 2015-11-28