Օքսաննա Գոզևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսաննա Գոզևա
Oksana Gozeva - 2009 Russian Championships - 01.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Оксана Александровна Гозева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 30, 1989(1989-12-30) (33 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Վիկտոր Կուդրյավցև

Օքսաննա Գոզևա (ռուս.՝ Окса́на Алекса́ндровна Го́зева, դեկտեմբերի 30, 1989(1989-12-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահքում, 2009 թվականին պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասվածքի և գեղասահքի նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով Օքսաննան բաց թողեց 2005-2006 մրցաշրջանը և մասամբ[1] 2006-2007 մրցաշրջանը[2]:

2009 թվականին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ[3]: Հաշվի առնելով, որ առաջին և երկրորդ տեղերը գրաված 12-ամյա Ադելինա Սոտնիկովան և Ելիզավետա Տուկտամիշևան Չմշկասահորդների միջազգային միության կողմից անցկացվող միջազգային մրցաշարերին տարիքի պատճառով իրավունք չունեին մասնակցելու՝ Օքսաննան ուղարկվեց մասնակցելու Բուլղարիայում անցկացվող պատանիների 2009 թվականի աշխարհի առաջնությանը (Ռուսաստանից` երկու մասնակից): Առաջնության ժամանակ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, ինչը այդքան էլ վատ չէր դեբյուտի համար և հաշվի առնելով Ալյոնա Լեոնովայի զբաղեցրած առաջին հորիզոնականը` Ռուսաստանին իրավունք տրվեց հաջորդ առաջնությանը կանանց մենասահքում ներկայանալ արդեն երեք մասնակցով:

2010 թվականին Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, սակայն Չմշկասահորդների միջազգային միության կողմից եղած սահմանափակումների շնորհիվ կարողացավ ընդգրկվել 2010 թվականի Եվրոպայի առաջնության Ռուսաստանի հավաքականի կազմում [4], որտեղ էլ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: 2010-2011 մրցաշրջանից ի վեր նա մրցումների չի մասնակցել:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ 2004—2005 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 13
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 9
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 10 6 8 7
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 8 6[5] 3
Գրան-Պրիի փուլեր.NHK Trophy 9
Գրան-Պրիի փուլեր.Rostelecom Cup 9
Կարլ Շեֆերի հուշամրցաշար 8
Գրան-Պրիի փուլեր. Չեխիա 8
Գրան-Պրիի փուլեր. Բելառուս 2
Գրան-Պրիի փուլեր. Ռումինիա 10
Գրան-Պրիի փուլեր. Սերբիա և Չերնոգորիա 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]