Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը
«Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը» հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() | |
---|---|
![]() |
«Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը» |
«Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը» (ռուս.՝ «Благословенна в веках дружба народов России и Армении», հեղինակային անվանումը՝ «Միացյալ խաչ»), Հայաստանի և Ռուսաստանի քրիստոնյա ժողովուրդների բարեկամության հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Հուշարձանը ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը։ Գրանիտե հուշարձանի հեղինակներն են Ֆ. և Վ. Սողոյանները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը 1997 թվականին Մոսկվային է նվիրել Հայաստանը՝ քաղաքի 850-ամյա հոբելյանի առթիվ։ Արձանը տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ Նիկիտյան դարպասների հրապարակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Այն բացվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Պատվանդանի վրա փորագրված է[1].
![]() |
Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ | ![]() |
Պատվանդանի փորագրությունն ընտրել և օրհնել է Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը[1]։
Հուշարձանի կառուցումը հովանավորել են մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանը և Մակար Նահապետյանը[1]։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի Օղակաձև զբոսայգու Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում հանդիսավորությամբ բացվել է նույն հուշարձանի կրկնօրինակը, որը Երևանում կոչվում է հեղինակային անունով՝ «Միացյալ խաչ»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Памятник Благословенна в веках дружба народов России и Армении»։ www.mosgid.ru։ Վերցված է 2014-07-20