Օրեշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Օրեշեկ
ալբ․՝ Oreshka / Oreshkë;
սերբ.՝ Орешек / Orešek
Կոորդինատներ: 42°00′46″ հս․ լ. 20°33′38″ ավ. ե. / 42.01278° հս․. լ. 20.56056° ավ. ե. / 42.01278; 20.56056
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ՀամայնքՇիշտևացի համայնք
ԲԾՄ1 011[1] մ
Խոսվող լեզուներալբաներեն
Ազգային կազմգորացիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+355) 24
Ավտոմոբիլային կոդKU
##Օրեշեկ (Ալբանիա)
Red pog.png

Օրեշեկ (ալբ․՝ Oreshka / Oreshkë; սերբ.՝ Орешек / Orešek), գյուղ հյուսիսարևելյան Ալբանիայում։ Ընդգրկված է Կուկասի գավառի Շիշտավեց համայնքի կազմում։ Տեղակայված է Գորա պատմական նահանգի՝ Ալբանիային պատկանող տարածքում, որի բնակչության հիմնական մասը կազմում են հարավսլավոնական էթնիկական խմբերի մուսալմանացված ներկայացուցիչները՝ գորացիները։ Վերջիններս Օրեշեկից բացի բնակվում են նաև Բորյեում, Պակիշայում, Կոշարիշտեում, Ցերնոլևոյում, Օրգոստայում, Շիշտևացում և Զապոդում[2]։

Օրեշեկ գյուղին առավել մոտ տեղակայված բնակավայրերն են գորական Ցերնոլևո ու Բորյե ու ալբանական Կոլովոզ գյուղերը։ Ցերնոլևոն տեղակայված է Օրեշեկից դեպի հյուսիս-արևմուտք, Կլովոզը՝ դեպի հարավ-արևմուտք, իսկ Բորյե գյուղը գտնվում է Օրեշեկից արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, Գորայի մի մասը, այդ թվում՝ Օրեշեկ բնակավայրը, հանձնվեց Ալբանիային։ 1916 թվականին դեպի Մակեդոնիա ու Պոմորավյե կատարած գիտարշավի ժամանակ Օրեշեկ է այցելել բուլղարացի լեզվաբան Ստեֆան Մլադենովը, ում հաշվարկներով այդ ժամանակ գյուղում կար շուրջ 30 տուն[3]։

Ալբանիայում բուլղարական եկեղեցական դպրոցների գլխավոր համակարգող-կազմակերպիչ Սրեբրեն Պոպետրովի՝ 1930 թվականին կազմված զեկույցի համաձայն՝ Օրեշեկ գյուղում կար շուրջ 40 տուն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oreshke, Albania Page» (անգլերեն)։ Falling Rain Genomics։ 1996—2010 
  2. Ахметовић Б. Самостална општина Гора, потврда самосвојности и основа за очување ентитета и идентитета Горанаца // Горанци, Муслимани и Турци у шарпланинским жупама Србије: проблеми садашњих услова живота и опстанка: зборник радова са «Округлог стола» одржаног 19 априла 2000 године у Српској академији наука и уметности / (организатори) Српска академија наука и уметности, Одбор за проучавање Косова и Метохије (и) Географски институт «Јован Цвијић» / Милан Бурсаћ. — Београд: Географски институт «Јован Цвијић» САНУ, 2000. — P. 55—56.
  3. Младенов С. Пътешествие из Македония и Поморавия // Научна експедиция в Македония и Поморавието 1916. — София: Военноиздателски комплекс «Св. Георги Победоносец», Университетско издателство «Св. Климент Охридски», 1993. — P. 184.
  4. Поппетров С. Поверителен рапорт №54(բուլղ.). — Տիրանա