Jump to content

Օտտո Ուորմբիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Ուորմբիր
անգլ.՝ Otto von Schirach
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1994(1994-12-12)[1][2]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհունիսի 19, 2017(2017-06-19)[3][2] (22 տարեկան)
Մահվան վայրUniversity of Cincinnati Medical Center[4]
ԳերեզմանOak Hill Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան, Wyoming High School? և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունուսանող

Օտտո Ֆրեդերիկ Ուորմբիր (անգլ.՝ Otto Frederick Warmbier, դեկտեմբերի 12, 1994, Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - հունիսի 19, 2017, Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[6][7]), ամերիկացի ուսանող, որը 2016 թվականի մարտից 2017 թվականի հունիսը բանտարկվել էր Հյուսիսային Կորեայում այն բանից հետո, երբ դատապարտվել էր երկրի դեմ «թշնամական գործողություններ» կատարելու համար։

Օտտոն, որն այդ ժամանակ 21 տարեկան էր, խոստովանեց, որ քաղաքական քարոզչական պաստառ է գողացել և դատապարտվեց 15 տարվա տաժանակիր աշխատանքների[8]։ ԱՄՆ-ը դիվանագիտական փորձեր արեց Ուորմբիրին ազատ արձակելու ուղղությամբ։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ուորմբիրի խիստ պատիժը պատասխան էր ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ վերջինիս միջուկային գործունեության համար։ Ըստ Օտտոյի հոր՝ Ֆրեդ Ուորմբիրի խոսքերի՝ իր որդին հարկադրաբար էր խոստովանել․ Հյուսիսային Կորեայի կառավարությունը քաղաքական նպատակներով առևանգել էր վերջինիս[9]։

Ուորմբիրը թմբիրի մեջ ընկավ Հյուսիսային Կորեայում և 2017 թվականի հունիսին վերադարձվեց ԱՄՆ՝ 18 ամիս Հյուսիսային Կորեայում պահվելուց հետո[9][10]։ Ըստ հյուսիսկորեական իշխանությունների տվյալների՝ ուսանողի՝ թմբիրում հայտնվելը բոտուլիզմի և քնաբերի արդյունք էր, սակայն ԱՄՆ բժիշկները կասկածի տակ դրեցին այդ պնդումը[11]։ Օտտոն Ցինցինատի բերվեց հունիսի 13-ին և անմիջապես տեղափոխվեց Ցինցինատիի համալսարանի բժշկական կենտրոն՝ վիճակի գնահատման և բուժման համար։ Նրա մոտ ախտորոշվել է «ծանր նյարդային ախտահարում»։ Օտտոյի հայրը համարում է, որ «նրան ահաբեկել են և դաժանաբար վերաբերվել»[12][13][14]։

Հայրենիք վերադառնալուց վեց օր անց՝ 2017 թվականի հունիսի 19-ին, Օտտոն, այդպես էլ գիտակցության չգալով․ վախճանվեց Ցինցինատիի համալսարանի բժշկական կենտրոնում[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ծնունդների գրանցամատյան
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. The Washington Post // The Washington Weekly Post / M. MurrayWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  4. The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. WLWT — 1948.
  6. Grinberg, Emanuella (2017 թ․ հունիսի 19). «Former North Korea detainee Otto Warmbier dies». CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  7. Marquez, Miguel (2017 թ․ հունիսի 19). «Otto Warmbier dead, family confirms». CNN // The Lead. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  8. Lee, Matthew. «North Korea Releases Jailed Student Otto Warmbier». Time. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  9. 9,0 9,1 Fox, Maggie (2017 թ․ հունիսի 15). «Otto Warmbier has bad brain damage, his doctors say» (անգլերեն). NBC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  10. Svrluga, Susan (2017 թ․ հունիսի 15). «Otto Warmbier has extensive loss of brain tissue, no obvious signs of trauma, doctors say». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  11. Fifield, Anna (2017 թ․ հունիսի 13). «University of Virginia student Otto Warmbier, said to be in a coma, released from North Korea». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  12. «Fred and Cindy Warmbier, Otto Warmbier's Parents: 5 Fast Facts You Need to Know». Heavy. 2017 թ․ հունիսի 13.
  13. «Ex-N Korea detainee Otto Warmbier has severe brain damage, doctors say». news.com.au. AP, News Corp Australia Netwok. 2017 թ․ հունիսի 16.
  14. «Otto Warmbier's family holds news conference». The Washington Post via YouTube. 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  15. Svrluga, Susan (2017 թ․ հունիսի 19). «Otto Warmbier dies days after release from North Korean detainment». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]