Օվսաննա Շեկոյան
Արտաքին տեսք
Օվսաննա Շեկոյան | |
---|---|
Ծնվել է | 1989 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Օվսաննա Շեկոյան (1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, ռեժիսոր։ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2010)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվսաննա Շեկոյանը ծնվել է 1989 թվականին, Երևանում։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2009 -2010 թվականներին Ժամանակակից արվեստի ինստիտուտում (Երևան) ուսանել է Մշակութային նախագծի մշակում և լուսաբանում[2]։
Օվսաննա Շեկոյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի[3], Ավստրիայի, Գերմանիայի[4], Ֆրանսիայի և այլ երկրների պատկերասրահներում ու թանգարաններում։ Շեկոյանի ֆիլմերը ցուցադրվել են Ստամբուլի Արդի արվեստի թանգարանում և Ռիո դե Ժանեյրոյի Կարճ ֆիլմերի փառատոնում։ Talents Sarajevo-ի և Berlinale Talents-ի շրջանավարտ է։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Twist (2020)
- Daddy (2017)[5]
- Unusual Dinner (2015)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ[1]՝ «Դպրոց» գեղանկարների շարքի համար[6], 2010
- goEast զարգացման մրցանակ (Վիսբադեն,Գերմանիա), 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Օվսաննա Շեկոյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «ԺԱԻ Երևան - Ուսանողներ». www.ica.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Մարմինը` նոր պատկերային արվեստ Հայաստանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Գերմանիայում բացվել է ժամանակակից հայ արվեստագետների ցուցահանդեսը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Հայ ռեժիսորը կարող է մասնակցել Կաննի շրջանակում կազմակերպվող արարողությանը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ editor (2018 թ․ հունիսի 29). «Արվեստանոց». Medium (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում)