Օսկար Ֆերդինանդ Մեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսկար Ֆերդինանդ Մեյեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1859(1859-03-29)
ԾննդավայրՆերեսհայմ, Արևելյան Ալբ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էմարտի 11, 1955(1955-03-11) (95 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանՌոուզհիլի գերեզմանատուն[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր
ԵրեխաներՕսկար Գ. Մեյեր, Սըր.

Օսկար Ֆերդինանդ Մեյեր (անգլ.՝ Oscar F. Mayer, մարտի 29, 1859(1859-03-29), Ներեսհայմ, Արևելյան Ալբ, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - մարտի 11, 1955(1955-03-11), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), գերմանական ծագմամբ ամերիկացի, որը հիմնել է իր անունը կրող «Օսկար Մեյեր» մսամթերքի արտադրությունը։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյերը ծնվել է Վյուրտեմբերգյան Թագավորության Կյոզինգեն քաղաքում, որտեղ էլ նրա ընտանիքի անդամները սերնդեսերունդ զբաղվել են անտառապահությամբ։ 1873 թվականին ներգաղթել է Միացյալ Նահանգներ և ապրել Դեթրոյթ քաղաքում իր զարմիկ Ջոն Սքրոլսի հետ։ Աշխատել է այդ քաղաքի մսի շուկայում և 1876 թվականին Սքրոլսի հետ տեղափոխվել է Չիկագո։ Մեյերը գտել է աշխատանք Չիկագոյի հյուսիսային կողմում գտնվող «Արմոր և Քամփնի» ընկերությունում։ 1880 թվականին մսամթերքի սեփական բիզնես սկսելու գաղափարը կիսել է իր կրտսեր եղբայր՝ Գոթֆրիդի հետ, ով այդ ժամանակ վերադարձել էր Գերմանիա։ Նա խնդրել է Գոթֆրիդին ուսումնասիրել երշիկի արտադրությունը։ Միևնույն ժամանակ սկսել էր խնայել փողերը ճամփորդության համար։ Երեք տարի անց, բացել է իր սեփական մսամթերքի խանութը իր եղբայրներ Գոթֆրիդի և Մաքսի հետ, երբ նա 24 տարեկան էր։ Հինգ տարի անց, սեփականատերը մերժել է թարմացնել վարձակալության պայմանագիրը, հույս ունենալով, որ նա կարող էր շահույթ ստանալ Մեյերի բիզնեսի հաջողությունից։ Սակայն Մեյերը հրաժարվել է այդ սեփականատիրոջից և գնել է սեփականություն, ապա կառուցել երկհարկանի շենք իր բիզնեսի և ընտանիքի համար։ 1887 թվականին ամուսնացել է ծագումով Մյունխենից Լուիզ Գրեյների հետ, և նրանց միակ որդին՝ Օսկար Գ. Մեյեր ավագը ծնվել է այդ շենքում[2]։

Ընկերության շարունակական աճին զուգընթաց այն դարձել է այնպիսի միջոցառումների հովանավոր, ինչպիսին են «Պոլկա» նվագախումբը և 1893 թվականի «Ուոլդս Քոլումբիան Էքսպոզիթիոն»-ի գերմանական ցուցահանդեսը։ 1900 թվականին ընկերության աշխատակիցների թիվը աճել է մինչև 43, ապահովելով մսի առաքումը Չիկագոյում և նրա արվարձաններում։ 1904 թվականին ընկերությունը սկսել է իր սեփական ապրանքանիշի օգտագործումը իր մսամթերքի արտադրության համար, և եղել է «Սննդի անվտանգության և հսկողության ծառայության» ամենաառաջին մասնակիցներից մեկը, որը գտնվել է « Ֆեդերալ Միթ Ինսպեքշն» ակտի ներքո և ստուգել իր արտադրանքի որակը[3]։ Այդ ժամանակվանից բիզնեսը անվանվել է նրա անունով և աշխատակիցների թիվը աճել է մինչև 9,000 հետևյալ վայրերում՝ Դավենփորթ, Այովա, Լոս Անջելես, Մեդիսոն, Վիսքոնսին և Ֆիլադելֆիա[2]։

1912 թվականին Մեյերը հիմնադրել է «Լինքոլն Փարք Գան» ակումբը Ֆիլիպ Կ. Ռիգլեյի, Սիլ Էյվրիի և այլ հայտնի Չիկագոյի քաղաքացիների հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Ֆ. Մեյերի գերեզմանաքարը Չիկագոյի «Ռոուզ Հիլ» գերեզմանատանը:

Վեց շաբաթ հիվանդ լինելուց հետո մահացել է իր տանը (ծննդյան 96 ամյակից երկու շաբաթ առաջ ) քնած ժամանակ 95 տարեկանում՝ 1955 թվականի մարտի 11-ին։ Կինը մահացել է 1931 թվականին[2]։

Նրա ավագ թոռ՝ Չակ Քոլինզը տնտեսագետ է և բարերար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]