Օսիպենկոյի փողոց (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպենկոյի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն1 կմ
Անվանվել էՊոլինա Օսիպենկո
Փոստային ինդեքս344004, 344058

Օսիպենկոյի փողոց (ռուս.՝ Улица Осипенко), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին կանանցից մեկի՝ Պոլինա Դենիսովնա Օսիպենկոյի (1907-1939) պատվին։ Սկիզբ է առնում Ավիացիոննայա փողոցից և ավարտվում Ստաչկայի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1000 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստով քաղաքի Օսիպենկոյի փողոցը սկսվում է Ավիացիոննայա փողոցից, հատում Էնտուզիաստների նրբանցքը, Կալինինի փողոցը, Կիևսկի, Սպորտիվնի, Յուգովի նրբանցքները, Անդրեյ Սլադկովի փողոցը, Խոլմոգորսկի նրբանցքը, Կրուպսկայայի, Պրոմեժուտոչնայա, Կրասնայա փողոցները և ավարտվում Ստաչկայի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1 կիլոմետր է։ Փողոցում կա համարակալված 86 շինություն։

Օսիպենկոյի փողոցի փոստային դասիչներն են՝ 344004, 344058։

Փողոցն անվանվել է խորհրդային օդաչու, Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին կանանցից մեկի՝ Պոլինա Դենիսովնա Օսիպենկոյի (օրիորդական ազգանունը՝ Դուդնիկ, 1907-1939) պատվին։ 1937 թվականի ամռանը Պոլինա Օսիպենկոն գերազանցել է թռիչքների բարձրության համաշխարհային երեք ռեկորդ՝ բեռով և առանց բեռի։ 1938 թվականին նա ղեկավարել է Սևաստոպոլ-Արխանգելսկ անվայրէջք թռիչքը։ Նրա անձնակազմը սահմանել է նաև փակ կորագծով հեռավորության կանանց համաշխարհային ռեկորդը։ Պոլինա Օսիպենկոն զոհվել է 1939 թվականի մայիսի 11-ին ինքնաթիռի վթարի ժամանակ։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Осипенко, Полина Денисовна». Сайт «Герои страны». Վերցված է 2019 Մայիս 3-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]