Օուեն Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օուեն Քինգ
Ծնվել էփետրվարի 21, 1977(1977-02-21)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄեն, ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ, վիպասան և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց
ԱմուսինKelly Braffet?
Կայքowen-king.com

Օուեն Փիլիպ Քինգ (անգլ.՝ Owen Philip King, ծնվ. փետրվարի 21, 1977(1977-02-21)[1], Մեն, ԱՄՆ), ամերիկացի գրող՝ գրողներ Սթիվեն Քինգի և Թաբիթա Քինգի կրտսեր որդին[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը ծնվել է 1977 թվականին, Մենում, Թաբիթայի և Սթիվեն Քինգերի ընտանիքում[4]։ Նա ունի երկու ավագ քույր ու եղբայր՝ Նաոմի Քինգը և Ժոզեֆ Հիլսթրոմ Քինգը։ Նա մեծացել է Մենի Բանգոր քաղաքում։ Գրելու հանդեպ հետաքրքրություն է առաջացել ավագ դպրոցի տարիներին[5] Քինգն իր ուսումը ստացել է Վասար քոլեջում և Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա հասավ Արվեստների վարպետ աստիճանի[6]

Քինգն իր առաջին գիրքը՝ «Մենք դրանում բոլորս միասին ենք» երեք պատմվածքների և մի նովելի ժողովածուն լույս է տեսել 2005 թվականին, Bloomsbury USA հրատարակչության ներքո։ Իր կարճ գրական ստեղծագործությունները տեղ են գտնում զանազան ամսագրերում, ինչպիսիք են «One Story»-ն և «Prairie Schooner»-ը[7]։

Քինգի դեբյուտային վեպ «Կրկնակի առանձնահատկություն»-ը հրատարակվել է 2013 թվականին Scribner հրատարակչությունում։

Քինգն ամուսնացած է գրող Քելլի Բրեֆեթի հետ։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք դրանում բոլորս միասին ենք» գրքի արձագանքները դրական են։ Ե՛վ «Լոս Անջելես Թայմս», և՛ «Independent» թերթերը տվել են դրական կարծիքներ[8][9]։

Galleycat-ը «Վերստեղծում»-ը նկարագրեց որպես «էպիական-կոմիկական վեպ մի հեղինակի մասին, ով ստեղծում է իր առաջին ֆիլմը և այդ ֆիլմի տարօրինակ ձախողումից հետո կյանքի անհաջողություններին համակերպվելը»[10]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Գարդներ մրցանակ[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք դրանում բոլորս միասին ենք․ մի նովել և պատմվածքներ» (2005)
  • «Ո՞վ է մեզ հիմա փրկելու։ Նոր սուպերհերոսները և նրանց անհավանական (կարճ) պատմությունները» (2008)
  • «Կրկնակի առանձնահատկություն․ մի պատմվածք» (2013)
  • «Քնած գեղեցկուհիները» (2017) համագրված Սթիվեն Քինգի հետ

Կոմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այլմոլորակայինների ներխուժման սկիզբը» (2015) համագրված Մարկ Ջյուդ Փոիրիերի հետ

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անհետանալ» (համագրված Ջո Հիլլի հետ)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. ՄաքԳի Սելիա (Հունիսի 19, 2005)։ «Օունեն քինգ, սարսափի այն վարպետի որդին, ով հայտնի է դառել իր գրական աշխարհով»։ Daily News (Նյու Յորք)։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  3. Քեյս Բոբ (Հուլիսի 24, 2005)։ «Օուեն Քինգի համար, գրական ստեղծագործությունների գրելն ընտանեկան բիզնես է»։ Maine Sunday Telegram։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  4. Քեթրին Շոարդ, "Այնպես, ինչպես ես եմ տեսնում," Sunday Telegraph, Մայիսի 21, 2006, LexisNexis.
  5. Սաքս Անդրեա (Հուլիսի 7, 2005)։ «Galley Girl: The Son Also Rises»։ Time Magazine։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  6. 6,0 6,1 Վինսենտ Բև։ «Onyx հարցազրույց: Օուեն Քինգ»։ Onyx։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  7. «Das Handicap des Owen King»։ Die Welt։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  8. Հարկավի Ջերրի (Օգոստոսի 17, 2005)։ «He's mapping out his own kingdom»։ Los Angeles Times։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  9. Ֆրեման Ջոն (Մայիսի 25, 2006)։ ««Մենք դրանում բոլորս միասին ենք», ըստ Օոեն Քինգի»։ The Independent (London)։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  10. Բուգ Ջեյսոն։ «Օուեն Քինգն իր դեբյուտային վեպը վաճառել է Scribner-ին»։ GalleyCat։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 
  11. Ֆի Գեյլ (Ապրիլի 15, 2005)։ «Inside Track; Stephen King's sons scare up a Hub horror tale»։ Boston Herald։ Վերցված է Օգոստոսի 12, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]