Օնիկ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օնիկ Սահակյան
Ծնվել է1890 հոկտեմբերի 11
ԾննդավայրԱշխաբադ
Մահացել է1937
Ազգությունհայ
Մասնագիտությունզինծառայող

Օնիկ Արզումանի Սահակյան (հոկտեմբերի 11 (23), 1890, Աշխաբադ - 1937), խորհրդային ռազմական գործիչ, երկրորդ կարգի բանակային կոմիսար։ ՌՍԴ(Բ)կ անդամ (1907

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Աշխաբադի քաղաքային գիմնազիայում, որտեղից հեռացվել է 1905 թվականի հունվարին` ինքնակալության դեմ ելույթներին մասնակցելու համար։ Հեղափոխական գործունեության (Միջին Ասիայում և Բաքվում) համար երկու անգամ (1908 թվականին և 1911 թվականին) բանտարկվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին Կոկանդում մասնակցել է բանվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդների կազմակերպմանը, ստեղծել բանվորական զինված դրուժինա և աջակցել Տաշքենդում խորհրդային օկուպացիային։ 1919 թվականին նշանակվելով Միխայիլ Ֆրունզեի հրամանատարությամբ գործող Թուրքմենական ռազմաճակատի Ռազմահեղափոխական խորհրդի ՌԿ(Բ) կ Կենտկոմի Միջին Ասիայի բյուրոյի լիազոր՝ մասնակցել է Ֆերգանայի ընդդիմադիր ուժերի վերացմանը, Բուխարայի էմիրի զորքերի դեմ մղված մարտերին և Բուխարայի գրավմանը։ 1921 թվականին նշանակվել է Հյուսիսային Կովկասի զինվորական օկրուգի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ պետ և Ռազմահեղափոխական խորհրդի անդամ։ 1922 թվականին մասնակցել է Կուբանի ընդդիմադիր ուժերի դեմ կռիվներին։ Այնուհետև եղել է Լենինգրադի զինորական օկրուգի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ և քաղվարչության պետ, Մոսկվայում՝ ԲԳԿԲ ռազմազինման պետի տեղակալ։ 1935 թվականին տեղափոխվել է քաղաքացիական աշխատանքի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png