Օմո ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Եթովպիա |
Վարչատարածք | Southern Nations, Nationalities, and Peoples' Region? |
Հիմնվել է | 1959 |
Մակերես | 4068 կմ² |
Օմո ազգային պարկ, ազգային պարկ Եթովպիայում։ Տեղակայված է Հարավային Եթովպիայի ժողովուրդների տարածաշրջանում Օմոլոն գետի արևմտյան ափին։ Պարկն ընդգրկում է մոտ 4068 քառ. կմ տարածք։ Գտնվում է մայրաքաղաք Ադիս Աբեբայից 870 կիլոմետր հարավ-արևմուտք։ Չնայած վերջերս պարկի մոտ կառուցվել է օդանավակայան, սակայն այն այնքան էլ հասանելի չէ։ «Lonely Planet guide Ethiopia and Eritrea» ուղեցույցում Օմո ազգային պարկը նկարագրվում է որպես «Եթովպիայի ամենահեռավոր պարկ»[1]։
1980 թվականին Օմո գետի ստորին հատվածները ճանաչվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, այն բանից հետո, երբ այստեղ հայտնաբերվել են գտածոներ, որոնք մոտավորապես 195000 տարեկան են։
Պարկը գրեթե ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք չունի և ճանապարհորդներին քիչ է աջակցություն տրվում։ Հաղորդվում է, որ 1999 թվականին Եթովպիայում ոչ մի զբոսաշրջային գործակալություն շրջագայություններ չեն իրականացրել պարկում։ Վալթա տեղեկատվական կենտրոնը 2006 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարել է, որ 1 մլն ԱՄՆ դոլար տրամադրվել է ճանապարհների ու ռեկրեացիոն կենտրոնների, ինչպես նաև տարբեր հաղորդակցական հարմարությունների կառուցման նպատակով՝ ավելի շատ այցելու ներգրավելու համար։
Տեղաբնիկներ և Օմո պարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրսիներ, սուրմաներ և նյանգատոմ, դիզի ու մեյն էթնիկ խմբերը տեղահանման վտանգի տակ են, ինչպես նաև ունեն գյուղատնտեսական հողերի կրճատման խնդիր։ Այս ամենին հետևել է պարկի սահմանագծումը 2005 թվականին, և այն անցել է Աֆրիկայի ազգային պարկերի պահպանման ենթակայության տակ[2]։ Այս գործընթացը սպառնում է Օմո ժողովրդին՝ դառնալ «ապօրինի զավթիչներ» իրենց իսկ սեփական հողում։
Զեկույցներ կան, որ այս ցեղային ժողովուրդները հարկադրված ստորագրել են պարկի պաշտոնյաների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք իրենց համար ընթեռնելի չեն եղել։
2008 թվականի հոկտեմբերին Աֆրիկյան պարկերի ցանցը հայտարարել է, որ ցանկանում է հրաժարվել Օմո ազգային պարկի կառավարումից։ Կազմակերպությունը անհանգստանում է տեղաբնիկների ավանդական կենսակերպի համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Matt Philips and Jean-Bernard Carillet, Ethiopia and Eritrea, third edition (n.p.: Lonely Planet, 2006), p. 211
- ↑ African Parks Foundation
- ↑ «"Why African Parks Network is pulling out of Ethiopia"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|