Օմար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար
արաբ․՝ عمر‎‎ և անգլ.՝ Omar
ԵրկիրPalestinian territories?
Պաղեստին
Ժանրթրիլեր և դրամա
Թվականմայիսի 21, 2013[1]
Լեզուարաբերեն
ՌեժիսորHany Abu-Assad?[2][3][4][…]
ՊրոդյուսերHany Abu-Assad?[3]
Սցենարի հեղինակHany Abu-Assad?
ԴերակատարներԱդամ Բակրին[4][5][6], Waleed Zuaiter?[4][5][6], Leem Lubany?[4][5][6], Anna Maria Hawa?, Յուսուֆ Սուեիդ, Tarik Kopty? և Doraid Liddawi?
Պատմվածքի վայրԻսրայել
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Օմար » (արաբ․՝ عمر‎‎) , պաղեստինցի կինոռեժիսոր Հանի Աբու Ասադի ֆիլմը, թողարկվել է 2013 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ պաղեստինցիներ Օմարը, Թարեկը և Ամջադըը երազում են ազատագրել իսրայելական ուժերի կողմից գրավված իրենց հայրենի հողը։ Գրեթե ամեն օր, Օմարը հատում է բաժանարար պատը՝ վտանգելով իր ազատությունը կամ նույնիսկ կյանքը հանդիպելու իր սիրելիին՝ Թադեկի քրոջը՝ Նադիային։ Ընկերները որոշում են գործել և հարձակվել իսրայելական անցակետի վրա ՝ սպանելով զինվորներից մեկին։ Մի քանի օր անց, ինչ-որ մեկի դավաճանության արդյունքում, ոստիկանությունը բռնում է Օմարին, որը ենթարկվում է հարցաքննության և խոշտանգումների, բայց հրաժարվում է մատնել իր ընկերներին։ Վերջապես, նա համաձայնության է գալիս գործակալ Ռամիի հետ, որ մեկ ամսվա ընթացքում նրա մոտ կտանի Թարեկին։ Սակայն ազատ արձակվելուց հետո Օմարն ամենևին էլ չի պատրաստվում կատարել իր խոստումը ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադամ Բակրի — Օմար
  • Լիմ Լյուբանի — Նադիա
  • Վալիդ Զուայթեր — գործակալ Ռամի
  • Սամեր Բիշարաթ — Ամջադ
  • Էյրադ Խուրանի — Տարեկ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվական - Կաննի կինոփառատոնում «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի հատուկ մրցանակ (Հանի Աբու Ասադ)։
  • 2013 թվական - մրցանակներ Դուբայի կինոփառատոնում լավագույն կինոնկարի և լավագույն ռեժիսուրայի համար (Հանի Աբու Ասադ)։
  • 2013 թվական - երիտասարդական ժյուրիի մրցանակ Գենթի կինոփառատոնում (Հանի Աբու Ասադ)։
  • 2014 թվական - «Օսկար» մրցանակ լավագույն օտարալեզու կինոնկարի համար։
  • 2014 թվական - «Արծաթե գորտ» մրցանակ, Camerimage օպերատորական փառատոնին (Էհաբ Ասալ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]