Օղակավոր տատրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղակավոր տատրակ
Streptopelia decaocto -Quinton, Birmingham, England-8.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Լատիներեն անվանում
Streptopelia decaocto
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177139
NCBI 177147
EOL 915275

Օղակավոր տատրակ (լատ.՝ Streptopelia decaocto), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Հայաստանում հայտնաբերվել է 1991 թվականին, 1994-1995 թվականներին գրանցվել որպես բնադրող տեսակ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 31-33 սմ է, թևերի բացվածքը՝ 47-55 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, արտաքին թևի թափահարող փետուրները՝ սևավուն, ներքևից՝ վարդագույն երանգով։ Ներքնապոչը սպիտակ է, հիմքը՝ սև։ Արուի դիմային մասը վարդագույն երանգով է, էգինը՝ դեղնավուն։ Վզի հետնամասում կա սև օձիք։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի օձիքը բացակայում է։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 32 սմ տրամագծով, սպիտակ 2 ձու։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Բնակվում է քաղաքամերձ տարածքներում։ Սնվում է սերմերով։ Բույնը նոսր հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին կամ շենքերի քիվերին։