Օլ (կոմունա)
Օլ նորվ.՝ Ål | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | ![]() | ||||
Վարչկենտրոն | Օլ գյուղ | ||||
Ամենաբարձր կետ | Raudebergnuten?[1] | ||||
Իվար Բրեյվիկ | |||||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
Բնակչություն (2007) | 4686 (207 տեղ) | ||||
Խտություն | 4 | ||||
Տարածք | 1171.29 (85 տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Լերդալ, Հեմսեդալ, Գուլ, Նես, Նուրե օգ Ուվդալ և Հուլ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0619 | ||||
aal.kommune.no |


Օլ (նորվ.՝ Ål), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Օլ քաղաքն է: Պաշտոնական լեզուն նյունորսկն է: Զբաղեցնում է 1171.29 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[2]։
Օլի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1984 թվականի նոյեմբերի 30-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ուղղահայաց կերպով վերից վար պատկերված են երեք հավասարաթև խաչեր Խաչերը վերցված են կոմունայի տարածքում հին ժամանակներում կիրառվող զինանշանից: Երեք թիվը նաև խորհրդանշում է կոմունայի տարածքում գտնվող երեք եկեղեցիները՝ Օլ, Տորպո և Լևելդ:[2]
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլ կոմունայում է գտնվում 1190-1200 թվականներին կառուցված Տորպոյի, 1600 թվականին կառուցված Օլի և Լևելդի եկեղեցիները:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Օլ կոմունայում բնակվում է 4686 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ դրական շեղումով:[2]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-10-01 at the Wayback Machine.(նորվ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
|