Գուլ (կոմունա)
Գուլ նորվ.՝ Gol | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Կոմունա | ||||
| Մտնում է | |||||
| Վարչկենտրոն | Գուլ գյուղ | ||||
| Ամենաբարձր կետ | Nystølsvarden?[1] | ||||
| Ջան-Հալվարդ Բրեկո | |||||
| Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
| Բնակչություն (2007) | 4439 (218 տեղ) | ||||
| Խտություն | 8 | ||||
| Տարածք | 532.51 (200 տեղ) | ||||
| Հիմնադրված է | հունվարի 1, 1897[2] թ. | ||||
| Սահմանակցում է | Նես, Օլ, Հեմսեդալ, Նուր Էուրդալ և Սյոր Էուրդալ | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| Փոխարինեց | Gol og Hemsedal Municipality?[2] | ||||
| ISO 3166-2 կոդ | 0617 | ||||
| Փոստային ինդեքսներ | 3550 և 3551 | ||||
| 60°45′01″N 8°59′05″E / 60.750280555556°N 8.9847194444444°E | |||||
| gol.kommune.no | |||||


Գուլ (նորվ.՝ Gol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գուլ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 532.51 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[3]։
Գուլի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի սեպտեմբերի 13-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են սև գույնի երեք բանալիներ։ Բանալիները խորհրդանշում են Գուլի հին եկեղեցու բանալիները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուլ կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ նաև 1157–1216 թվականներին կառուցված Գուլի եկեղեցին, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։
Գուլ գյուղում կառուցվել է բացօթյա թանգարան, որը նվիրված է կոմունայի պատմության, սոցիալ-կենցաղային կյանքի պատկերավոր ներկայացմանը։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հին ժամանակներում տարածաշրջանի բնակիչները կազմակերպել իրենց առօրյան։ Առկա բազմաթիվ շինություններից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գուլ կոմունայում բնակվում է 4439 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
- 1 2 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- 1 2 3 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլ (կոմունա)» հոդվածին։ |
| ||||||

