Օլյա Նուրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլյա Նուրիջանյան
Ծնվել էապրիլի 21, 1978(1978-04-21) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Օլյա Յուրիկի Նուրիջանյան (ապրիլի 21, 1978(1978-04-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլյա Նուրիջանյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 21-ին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տեսության բաժինը, 2001 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսության ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը (ղեկ.՝ Զարուհի Տեր-Ղազարյան), իսկ 2004 թվականին՝ ասպիրանտուրան (գիտական ղեկավար՝ Աննա Արևշատյան)։ 2006 թվականին ավարտել է Երևանի հեռուստա- և ռադիոհաղորդավարների դպրոցը (ղեկ.՝ Ս. Ալեքսանյան)։

2001-2005 թվականներին դասավանդել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2001 թվականից աշխատել Երևանի պետական կոնսերվատորիայի ձայնադարանում, գրադարանում, 2004 թվականից (2018 թվականից՝ գիտքարտուղար) երաժշտության պատմության ամբիոնում վարում է «Արտասահմանյան երաժշտության պատմություն», «Վոկալ արվեստի պատմություն», «Հայ վոկալ արվեստի պատմություն» դասընթացները։ 2006 թվականին սկսել է աշխատել «Վէմ» ռադիոկայանում (2008-2013 թվականներին՝ երաժշտական խմբագիր) «Հայ կոմպոզիտորներ և կատարողներ» հեղինակային հաղորդաշարը (ուղիղ եթերում՝ 2014 թվականից)։

2011 թվականին կատարելագործվել է «Deutsche Welle» - Akademie-ում։

Հեղինակել է մի շարք հոդվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։