Օլիվիե Դիոն
Օլիվիե Դիոն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | երգիչ |
Կայք | olivierdion.com |
Olivier Dion Վիքիպահեստում |
Օլիվիե Դիոն (ֆր.՝ Olivier Dion, օգոստոսի 10, 1991, Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա), կանադացի երգիչ, երգահան։ Երգում է հիմնականում ֆրանսերեն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008: Late Young[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Օլիվիե Դիոն Դենիել Համլիչի և Մեթյու Գայզերի հետ հիմնադրել է ինդի ռոք «Late Young» խումբը։ Նրանք թողարկել են Nativity մինի ալբոմը, որտեղ Դիոնը հանդես է եկել ոչ միայն վոկալիստի, այլև բաս կիթառահարի դերում[1]։
2012 թվականից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիոնը 2012 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Աստղային ակադեմիա» հեռուստաշոուում՝ մրցելով լավագույն երգչի կոչման համար։ Չնայած նրան, որ Դիոնը չի հաղթել, նա մասնակցել է Աստղային ակադեմիայի շրջագայությանը, որն ունեցել է ավելի քան 130 000 հանդիսատես[2]։ Նրա "Pour exister" երգը դարձել է Քվեբեքի ռադիոյի հիթ[3]։
2013 թվականի ամռանը, Դիոնը նվագել է Լինք Լարքին «Մազերի համար լաք» մյուզիքլում, որի ռեժիսորն է Դենիս Ֆիլիտրոլտը[4]։
2014 թվականի դեկտեմբերի 1-ին Columbia France-ը հայտարարել է, որ Դիոնը պայմանագիր է կնքել ընկերության հետ, համաձայն որի ընկերությունը պետք է օգներ երգչին՝ սկսելու իր եվրոպական կարիերան։ Նույն օրը Դիոնի "Si j'étais son soleil երգը հայտնվեց եվրոպական ռադիոների եթերում[5]։
2015 թվականի փետրվարի 18-ին, 19-ին և 20-ին Դիոնը Վերոնիկ Դիքերի հետ հանդես է եկել Փարիզի Օլիմպիա համերգասրահում[6]։ 2015 թվականի հունիսի 11-ին նրան տրվել է Դ'Արտանյանի դերը՝ «Երեք հրացանակիրները» մյուզիքլի շրջանակներում, որը մինչև 2017 թվականի հունվար ամիսը շրջագայել է հյուրախաղերով Ֆրանսիայում[7]։
2015 թվականի հունիսի 16 Դիոնը թողարկել է "Je t'aime c'est tout" երգի տեսահոլովակը, որը դարձավ մյուզիքլի առաջին սաունդրեքը[8]։
Դիոնը մասնակցել է նաև ֆրանսիական «Պարեր աստղերի հետ» հեռուստամրցույթին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը իր զուգընկեր Քենդիս Պասկալի հետ միասին[9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ, որոնք թողարկվել են Աստղային ակադեմիայի շրջանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]
2012: Star Académie 2012 (160,000 օրինակ է վաճառվել)
2012: Star Académie Noël 2012 (80,000 օրինակ է վաճառվել)
Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014: Olivier Dion
Սոլո սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014: "Si j'étais son soleil"
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Late Young – Nativity». discogs.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Olivier Dion». vrak.tv (French). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Delisle-Crevier, Patrick (2012 թ․ հուլիսի 7). «Un double platine». canoe.ca (French). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Martin, Laura (2013 թ․ ապրիլի 16). «Olivier Dion, le tombeur de Hairspray». lapresse.ca (French). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «COLUMBIA RECORDS FRANCE ACCUEILLE OLIVIER DION DANS SON ÉQUIPE POUR SON DÉVELOPPEMENT EN EUROPE» (French). 2014 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Martin, Laura (2014 թ․ դեկտեմբերի 18). «Véronic DiCaire invite Olivier Dion à Paris». lapresse.ca (French). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Le casting des 3 Mousquetaires est dévoilé !». justmusic.fr (French). 2015 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «VIDEO - "Je t'aime c'est tout", le clip des 3 Mousquetaires avec Brahim Zaibat». metronews.fr (French). 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Danse avec les stars 6: Olivier Dion intègre le casting». gala.fr (French). 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիե Դիոն» հոդվածին։ |
|