Օլեգ Պեշկով
Օլեգ Պեշկով | |
---|---|
Олег Анатольевич Пешков | |
![]() | |
օգոստոսի 3, 1970 - նոյեմբերի 24, 2015 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Կոսիխա, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Լաթակիայի մարզ, Սիրիա |
Գերեզման | Լիպեցկ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Ռուսաստանի օդային տիեզերական ուժեր |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա |
Պարգևներ | Ռուսաստանի ազգային հերոս (հետմահու) |
Օլեգ Անատոլևիչ Պեշկով (3 օգոստոս 1970, Կոսիխա, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ — 24 նոյեմբեր 2015, Թուրքմենական լեռներ, Սիրիա), ռուս ռազմական օդաչու, փոխգնդապետ, Ռուսաստանի ազգային հերոս[1] (հետմահու)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1970 թվականի օգոստոսի 3-ին Ալթայի երկրամասի Կոսիխա գյուղում[2]։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ուստ-Կամենագորսկ (Արևելյան-Ղազախստանյան մարզ), որտեղ Օլեգը 1985 թվականին ավարտել է 8-ամյա դպրոցը[3]։
1987 թվականին նա գերազանցությամբ ավարատել է Եկատիրինբուգի Սուվորովյան ռազմական ինստիտուտը, 1991 թվականին ոսկե մեդալով ավարտել է Խարկովի բարձրագույն ավիացիոն ինստիտուտը[4]։
Ինստիտուտից հետո սկսել է ծառայությունը որպես օդաչու Միգ-21-ի վրա Կանտում (Ղրղզստանի ԽՍՀ), այնուհետև տարբեր ռազմական հաստատություններում։ Ծառայության ընթացքում յուրացրել է հինգ տեսակի օդանավ։ Թռչել 1750 ժամ։ Բանակային դասակարգումը՝ Ռազմական օդաչու-դիպուկահար։ Վերջին թռիչքի ժամանակ, նրա վարած Սու-24 օդանավը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից։ Պեշկովը սպանվել է պարաշյուտով իջնելու ժամանակ ցամաքից արձակած կրակոցների հետևանքով[5]։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նրան հետմահու շնորհվել է Ռուսաստանի ազգային հերոսի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. Валагин (25 ноября 2015). «Липецкий лётчик посмертно стал Героем России». Российская газета.
- ↑ «В сбитом бомбардировщике Су-24 погиб лётчик из Алтайского края». Вести-Алтай. 26 ноября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 26 ноября 2015-ին.
- ↑ Р. Кудинов, А. Верба (26 ноября 2015). «Погибший пилот сбитого Турцией Су-24 — уроженец ВКО». yk-news.kz.
{{cite news}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Лётчик, сбитый в Сирии, окончил Суворовское училище с золотой медалью». LifeNews. 25 ноября 2015.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.