Օլեգ Կվասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Կվասով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 22, 1928(1928-10-22)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հուլիսի 16, 2012(2012-07-16) (83 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Օլեգ Կվասով (ռուս.՝ Оле́г Константи́нович Ква́сов, հոկտեմբերի 22, 1928(1928-10-22), Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 16, 2012(2012-07-16), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիվանագետ, Արգենտինայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, որից հետո աշխատել է Օտարերկրյա լեզուներով գրականության հրատարակչության խմբագրությունում, Արտերկրի հետ մշակութային կապերի պետական կոմիտեում։ 1964 թվականից գտնվել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության համակարգում։

  • 1964-1969 թվականներ՝ Կուբայի Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1970-ից մինչև 1973 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1973-1976 թվականներին Բոլիվիայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1977 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1983 թվականի հունիսի 7-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը Արգենտինայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

1990 թվականից անցել է թոշակի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր։

Արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից» կոչմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]