Օլեգ Կոռնաուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օլեգ Կոռնաուխով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1975(1975-01-14)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
...—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զվեզդա (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զվեզդա (Մոսկվա) 2 (0)
1992—1997 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 77 (1)
1997 Ռուսաստան Շիննիկ 13+1 (1)
1998—2003 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 104 (7)
2002—2003  Ռուսաստան Տորպեդո-Մետալուրգ 16 (4)
2004 Ռուսաստան Կուբան 25 (0)
2005 Ռուսաստան Շիննիկ 12 (0)
2006 Ռուսաստան Թերեք 20 (0)
2007 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 16 (0)
2008 Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 19 (0)
2009 Ռուսաստան Դմիտրով 28 (3)
Ազգային հավաքական
1998 Ռուսաստան Ռուսաստան 1 (1)
Մարզչական կարիերա
2010-2018 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օլեգ Դմիտրիևիչ Կոռնաուխով (ռուս.՝ Олег Дмитриевич Корнаухов, հունվարի 14, 1975(1975-01-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Կոռնաուխովը հայտնի է հիմնականում Մոսկվայի «Տորպեդո» և ԲԿՄԱ ակումբներում իր ելույթներով․ վերջինիս կազմում երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մեդալակիր։

2007 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդոյի» կազմում, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Կոռնաուխովը իր կարիերան սկսել է «Տորպեդոյում», այնտեղ խաղացել մինչև 1997 թվականը և վեադարձել գրեթե տասը տարի անց։ 2007 թվականի հոկտեմբերին «Տորպեդոն» փոխադարձ համաձայնությամբ ժամկետից շուտ խզել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ 2009 թվականին խաղացել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Դմիտրով» ակումբում։

Ռուսաստանի բարձրագույն լիգայում Օլեգ Կոռնաուխովը վեց ակումբների կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 247 խաղի՝ խփելով 13 գոլ (ևս մեկ խաղի արդյունքները, որին Կոռնաուխովը մասնակցել է, հայտարարվել են անվավեր)։

2010 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության խաղերում «Ռոսիա 2» հեռուստաալիքի մարզական մեկնաբան։

2010 թվականին սկսել է աշխատել որպես ԲԿՄԱ մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին դարձել է ԲԿՄԱ մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն[3]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Կոռնաուխովը մասնակցել է մեկ ընկերական խաղի Ռուսաստանի հավաքականի կազմում․ 1998 թվականի նոյեմբերի 18-ին նա փոխարինման է դուրս եկել Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, դաշտում անցկացրել 69 րոպե։ 66-րդ րոպեին տասնմեկ մետրանոցից գոլ է խփել, ապա ստացել դեղին քարտ։

1995 թվականին Ռուսաստանի օլիմպիական (երիտասարդական) հավաքականի կազմում մասնակցել է երկու հանդիպման։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1998
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1999
  • Ռուսաստանի գավաթակիր՝ 2001/2002
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից՝ 1999/2000
Անհատական
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (2) – № 3՝ 1998, 1999
  • Ըստ «Спорт-Экспресс»-ի գնահատականների՝ ձախ պաշտպանների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 1999 (միջին միավորը՝ 6,06)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Корнаухов будет работать тренером в ДЮСШ ЦСКА»։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-10-06-ին։ Վերցված է 2010-08-04 
  3. Олег Корнаухов назначен директором ДЮСШ ПФК ЦСКА — Все новости — официальный сайт ПФК ЦСКА

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]