Օլեգ Ատկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Յուրևիչ Ատկով
Բնօրինակ անուն ազգանուն ռուս.՝ Олег Юрьевич Атьков
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն բժիշկ, տիեզերագնաց
Առաքելություն Союз Т-10, Салют-7
Տիեզերքում անցկացրած ժամանակը 236 օր 22 ժամ 49 րոպե 4 վրկ
Ծնվել է մայիսի 9, 1949(1949-05-09) (74 տարեկան)
Ծննդավայր Խվորոստյանկա, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Պարգևներ Խորհրդային Միության Հերոս, Լենինի շքանշան

Օլեգ Յուրևիչ Ատկով (մայիսի 9, 1949(1949-05-09), Խվորոստյանկա, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս տիեզերագնաց, բժիշկ, գիտնական և մենեջեր։ 2005 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՌԺԴ-ում, որպես առողջապահական բաժնի պետի օգնական։ 2010 թվականից աշխատել է նաև, որպես «ՌԺԴ-ԱՌՈՂՋԱԿԱՆ» գլխավոր պատասխանատու[1][2]։ ԽՍՀՄ-ի օդաչու-տիեզերագնաց։ 1984 թվականին Խորհրդային Միության Հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Ատկովը ծնվել է 1949 թվականի մայիսի 9-ին՝ Խվորոստյանկա գյուղում (Սամարայի մարզ-ում)։ 1966 թվականին ավարտել է 10-րդ դասարանը Խերսոնում գտնվող № 20 դպրոցում, որից հետո փորձել է սովորել բժշկական համալսարանում, բայց նրան չի հաջողվել բարեհաջող հանձնել քննությունները։ Այնուհետև նա սովորում է բժշկական դպրոցում, և համատեղ աշխատում է Խերսոն-ում գտնվող բաբակի արտադրամասում։ 1967 թվականին այդուհանդերձ Օլեգին հաջողվում է մտնել Ղրիմի բժշկական համալսարան։

Սովորելու ժամանակներում նա ամուսնանում է և տեղափոխվում Մոսկվա, որտեղ էլ 1973 թվականին ավարտում է 1 Մոսկովյան ազգային բժշկական համալսարանը։ 1975 թվականին վերջացնում է օրդինատուրան, իսկ արդեն 1978 թվականին ավարտում է գիտահետազոտական ինստիտուտը։ 1978 թվականից աշխատել է կլինիկական եւ ֆունկցիոնալ վարչությունների համալսարանում, սկզբից որպես փոքր պաշտոնով հետազոտող, այնուհետև արդեն 1982 թվականին որպես մեծ պաշտոնով հետազոտող։ Եղել է գիտությունների դոկտոր։

1975 թվականին սկսում է սովորել տիեզերագնաց, Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։

1976 թվականին անցնում է բժիշկների ընտրություններ բժիշկ-տիեզերագնացների մոտ, իսկ արդեն 1977 թվականի հունվարին սկսում է այնտեղ աշխատել, որպես բժիշկ-հետազոտող։ Տիեզերագնաց-բժիշկների կազմում շատ քչերն էին ցանկանում նրան տեսնել իրենց կողքին, սակայն Օլեգը նրանց անտեսում է, և քրտնաջան պարապում է, որպեսզի դառնա նրանց տնօրենը։ 1977 թվականին նա մտնում է Խորհրդային Միության կոմունիստական կոսանկցություն։

1970ական թվականների վերջերում, նա ընդունվում է, որպես տիեզերագնացների հետ թռչող տիեզերագնաց-բժիշկ, իսկ արդեն 1982 թվականին Կոնստանտին Ֆեոկտիստով-ի հետ նախապատրաստվում է տիեզերական թռիչքի։ Կոնստանտինի բժշկական ստուգումները իրականացնում է Ատկովը, որը մանրամասն տեղյակ էր ինչ է պետք անել, քանի որ սովորել և աշխատել է տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։ Ամեն ինչ գնում էր դեպի տիեզերք բարձրանալուն, սակայն Ատկովը շատ մանրամասն հետազոտության պատճառով Ֆեոկտիստովի մոտ պարզում է մի անբուժելի հիվանդություն, և դրա պատճառով թռիչքը հետաձգվում է։ Իսկ այնուհետև տիեզերական շտաբ-կենտրոնի ղեկավարությունը որոշում է, որ Ալտովը պետք է լինի անձնակազմի երրորդ մարդը, որպեսզի հարկ եղած դեպքում իրականացնի բժշկական միջամտում։

1984 թվականի փետրվարի 8-ից մինչև հոկտեմբերի 2-ը, Օլեգը և «Союз Т-10» տիեզերանավի մյուս անձնակազմը իրականացնում են տիեզերական թռիչք։ Ընդհանուր թռիչքի ժամանակը դառնում է ռեկորդային, այն տևել է 236 օր, 22 ժամ և 49 րոպե։ Թռիչքի ժամանակ Ատկովը բուժօգնությունները իրականացնում էր նոր տեխնոլոգիաների օգնությամբ, և բարձր գնահատականի էր արժանանում անձնակազմի կողմից։

Տիեզերքից վերադառնալուց հետո Ատկովը շարունակում է աշխատել Կլինիկական սրտաբանության համալսարանում, իսկ արդեն 1984 թվականին դառնում է լաբորատորիայի ֆունկցիոնալ մեթոդների ղեկավար։

1985 թվականին ընտրվում է Հումբոլդտի համալսարանի պատվավոր բժիշկ (Բեռլինում

1991 թվականին պարգևատրվում է Ռուսաստանի նախագահի կողմից, որպես տարվա լավագույն բժիշկ։

1992 թվականին տպում է գիտահետազոտական գիրք «Визуализация в клинике» անվանմամբ և դառնում նրա գլխավոր խմբագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Структура ОАО «РЖД» | ОАО «РЖД»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «СОВЕТ ДИРЕКТОРОВ ОАО «РЖД-ЗДОРОВЬЕ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Ատկով» հոդվածին։