Օլգա Ջուհարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Աշոտի Ջուհարյան
հայ․՝ Օլգա Ջուհարյան
Ծնվել է1936, մարտի 27
ԾննդավայրԶապորոժիե, Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունԳյուղատնտես-էկոլոգ

Օլգա Աշոտի Ջուհարյան (1936, մարտի 27, Զապորոժիե, Ուկրաինա), գյուղատնտես-էկոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990 թ.), պրոֆեսոր (1991 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1967-1976 թթ.՝ ՀՀ ԳԱԱ կենսոլորտի հիմնահարցերի գիտխորհրդի փոխնախագահ, 1976-1986 թթ.՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի օգնական՝ էկոլոգիայի հարցերով, միաժամանակ, 1976-1992 թթ.՝ «Սևան» ազգային պարկի բնության պահպանության տարածքային համալիր սխեմաների ղեկավար,1986-1993 թթ.` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, 1993 թվականից՝ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, 1996 թվականից՝ նաև Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի դասախոս։ Տեղեկատվության միջազգային (1999 թ.), էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության (1996 թ.) և ՌԴ բնական (2000 թ.) ԳԱ-ների անդամ։ Սպիտակի հաշմանդամների և որբ երեխաների քոլեջի հիմնադիր, Հայաստանի հաշմանդամների ընկերակցության փոխնախագահ (1994 թ.), Ռիսկի վերլուծության Հայաստանի էկոլոգիայի հիմնադրամի նախագահ (2000 թ.)։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են հողի, մշակաբույսերի, ծառատեսակների վրա տեխնածին աղտոտվածության, էկոհամակարգերի վրա ծծմբային անհիդրիդի, ազոտի օքսիդների և այլ թունավոր նյութերի արտանետումների ազդեցությանը։ Հեղինակ է «էկոլոգիայի և բնօգտագործման հիմունքները» (ռուսերեն, 2000 թ.), «Կենսագործունեության անվտանգություն» (ռուսերեն, 2004 թ.), համահեղինակ՝ «էկոլոգիական կրթության մանկավարժական հիմունքները» (ռուսերեն, 2005 թ.) ուսումնական ձեռնարկների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экотоксикология техногенного загрязнения, Смоленск, 2000;
  • Основы экологии и природопользования, Смоленск, 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007