Օլգա Կեֆալոյաննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Կեֆալոյաննի
Olga Kefalogiani.JPG
 
Կուսակցություն՝ Նոր ժողովրդավարություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան (1992), Լոնդոնի թագավորական քոլեջ (1998), Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2006) և The Dickson Poon School of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան
Ազգություն հույն
Ծննդյան օր ապրիլի 29, 1975(1975-04-29) (47 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Flag of Greece.svg Հունաստան
Ամուսին Minos Matsas?

Օլգա Կեֆալոյաննի (հուն․՝ Όλγα Κεφαλογιάννη, ապրիլի 29, 1975(1975-04-29), Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, որը 2012-2015 թվականներին զբաղեցրել է Հունաստանի զբոսաշրջության նախարարի պաշտոնը։ Եղել է խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով Նոր ժողովրդավարություն կուսակցությունը։

Երկու անգամ 2007 և 2009 թվականների համընդհանուր ընտրությունների ժամանակ ընտրվել է Ռեթիմնի (Կրետե) ընտրատարածքից։ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրվել է որպես խորհրդարանի անդամ Աթենքի հեղինակավոր առաջին շրջանի ընտրատարածքում։ Այդ պաշտոնում երընտրվել է 2012 թվականի հունիսի 17-ին և 2015 թվականի հունվարին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 29-ին Աթենքում[1] և նախկին պատգամավոր և նախարար Իոաննիս Կեֆալոյաննիսի[2] և փաստաբան Էլենի Վարդինոյաննի երեք դուստրերից ավագն է[3]։ «Իմ երակներում միայն կրիտիկական արյուն է հոսում։ Ես հպարտ եմ իմ քննադատական ծագմամբ, որն ինձ վրա ավելի շատ է ազդել, քան որևէ այլ բան»,-ասել է Օլգան[4]։

1992 թվականին ավարտել է Աթենքի քոլեջը և ընդունվել Է Աթենքի համալսարանի[5] իրավաբանական ֆակուլտետ։ 1994 թվականի հոկտեմբերից մինչև 1995 թվականի մարտը սովորել է Էրազմուս եվրոպական ծրագրի Բրիտանական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[4]։

1997 թվականին ավարտելով Աթենքի համալսարանի մագիստրատուրան ընդունվել է Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջ (1998)[1]։ 1999 թվականից Աթենքում փաստաբան է աշխատել։ Աշխատել Է Աթենքի և Նյու Յորքի իրավաբանական ֆիրմաներում և Եվրոպական հանձնաժողովի իրավաբանական ծառայությունում, երկու տարվա ընթացքում եղել է նախկին վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսի իրավական հարցերով հատուկ գործընկերը[1]։ 2004 թվականին եղել է Ռեթիմնոյի հետազոտությունների և մշակումների կենտրոնի հիմնադիրը[6]։

2006 թվականին նա ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի երկրորդ աստիճան Բոստոնի Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում[7]։

Նա գրել է «Եվրամիության դերը Կիպրոսի հարցում» վերնագրով գիրք («Ο ρόλος της Ευρωπαϊκής Ένωσης στο Κυπριακό Ζήτημα»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Όλγα Ιωάννη Κεφαλογιάννη»։ www.hellenicparliament.gr։ Βουλή των Ελλήνων։ Վերցված է 2015-09-20 
  2. Παπασταθοπούλου Χριστίνα, Δέδε Μαρία (2009-09-26)։ «Οικογενειακή υπόθεση...»։ Ελευθεροτυπία։ Վերցված է 2015-09-20 
  3. Λεμονιά Μαρία (16 Ιουλίου 2014)։ «Η Όλγα και οι αδελφές της»։ Πρώτο Θέμα։ Վերցված է 20 Σεπτεμβρίου 2015 
  4. 4,0 4,1 Ольга Кефалоянни: Красивый министр Красивой страны
  5. «Βουλευτικές Εκλογές 2015 - Συναπόφοιτοι υποψήφιοι»։ Σύλλογος Αποφοίτων Κολλεγίου Αθηνών։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-03-ին։ Վերցված է 2015-09-20 
  6. «Όλγα Κεφαλογιάννη - Βουλευτής Ρεθύμνου»։ RNews։ Վերցված է 2015-09-20 
  7. «Personal CV»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-21-ին։ Վերցված է 2009-03-01