Օլգա Անդրեևա
| Օլգա Անդրեևա | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 21, 1915 Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 7, 2007 (91 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
| Գերեզման | Բոլշեոխտինսկոե գերեզմանատուն |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Օլգա Դավիդովնա Անդրեևա (ռուս.՝ Ольга Давыдовна Андреева, հուլիսի 21, 1915, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 2007, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), օպերայի խորհրդային և ռուս երգչուհի (սոպրանո) և մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1971), Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)[1], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2001)[1]։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանակիր (2005)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Անդրևնան ծնվել է 1915 թվականի հուլիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում (ըստ որոշ աղբյուրների ծննդյան ամսաթիվը 1919 թվականի հունիսի 16-ն է)[1][3][4]։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի պետական կոնսենվատորիայի դաշնամուրի բաժինը, հետագայում ուսանել է վոկալ։ 1941-1942 թվականներին երգել է շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում Պուլկովոյի բարձունքի պաշտպանների, Բալթիկի ծովագնացների համար, «Կյանքի ճանապարհ»-ին, հիվանդանոցներում և քաղաքի ձեռնարկություններում։ 1945 թվականին ավարտել է կոնսերվատորիայի վոկալի բաժինը[1]։
1944 թվականից 1948 թվականը եղել է Լենինգրադի տարածաշրջանային օպերայի թատրոնի մենակատար, 1948-ից 1951 թվականները՝ Սարատովի պետական օպերային թատրոնի և բալետի մենակատար։ 1951-ից 1962 թվականների ընթացքում եղել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի, Լենինգրադի ֆիլհարմոնիայի և Օպերայի և բալետի փոքր թատրոնի մենակատարուհի[1]։
1962 թվականին Անդրեևան հետևել է խորհրդային գործիչների կոչին՝ օգնելու ստեղծել ինքնագործ խումբ՝ յուրացնելու խոպան հողերը։ Նա ստեղծել է 130 անդամ ունեցող պարի և երգի «Ցելիննիկ» անսամբլը, որտեղ ներառված էին ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կոմբայնավարներ, փականագործներ, ծեփողներ, հեռագրողներ և այլն։ 1962-1965 թվականներին Անդրեևան համույթի գեղարվեստական ղեկավարն էր։ Հետագայում համույթը կրել է «ժողովրդական» կոչումը[3]։
1965-1979 թվականներին Անդրևնան կրկին եղել է Լենինգրադի ֆիլհարմոնիայի մենակատարուհի, հետո մենակատարուհի է աշխատել Լենինգրադի ռադիոյում և հեռուստատեսությունում։ Եղել է Սանկտպետերբուրգյան կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր[1]։
Կատարել է Տոսկայի, Տատայանայի, Մարիցայի, Սիլվայի պարտիաները։ Նրա երգացանկում եղել են նաև հին ռուսական ռոմանսներ[3]։ Օլգա Անդրեեևնան մահացել է 2007 թվականի մայիսի 7-ին[3]։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Բոլշեոխտինսկի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Կաղապար:Книга:Казахская ССР: краткая энциклопедия
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 июля 2005 года № 886 «О награждении орденом "За заслуги перед Отечеством" IV степени Андреевой О.Д.»
- 1 2 3 4 Голос трудной эпохи // Санкт-Петербургские ведомости
- ↑ Андреева Ольга Давыдовна // spb-tombs-walkeru.narod.ru
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 7 մահեր
- 2007 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս օպերային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Ռուս մանկավարժներ