Օթխթայի վանք
| Օթխթայի վանք
վրաց.՝ ოთხთა ეკლესია | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Արդվինի մարզ |
| Տարածաշրջան | Սևծովյան տարածաշրջան |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
| Թեմ | Ախալցխայի, Տայք-Կղարջքի եպիսկոպոսություն |
| Ներկա վիճակ | չի գործում |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
| Հիմնադրված | X դար |
![]() | |
![]() | |
Օթխթայի վանք (վրաց.՝ ოთხთა ეკლესია, բառացի թարգմանությամբ՝ Չորսի եկեղեցի), վրաց ուղղափառական եկեղեցի, X դարի վրացական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Տեղակայված է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Ճորոխգետի հովտում՝ Օթխթա գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Օթխթայի եկեղեցին ու Պարխալիի վանքը ուշ շրջանի բազիլիկայի նմուշներ են։ Գրավոր աղբյուրների համաձայն՝ Օթխթայի վանքը եղել է երբևէ գոյություն ունեցած վանական համալիրի գլխավոր եկեղեցին։
Օթխայի վանքն իր կառուցվածքով տարբերվում է վաղ շրջանի բազիլիկ եկեղեցիներից (ինչպիսիք են, օրինակ՝ Բոլնիսի ու Ուրբնիսի եկեղեցիները)[1]։
Կենտրոնական նավը, որ ավարտվում է աբսիդներով, բավական բարձր է կողմնային նավերից։ Կառույցի պատերը դրսից զարդարված են նեղ ու բարձր դեկորատիվ կամարներով։ Եկեղեցին կառուցված է աղյուսով ու որմնաքարով, երեսպատված է շագանակագույն քարով։ Պատերը ներսից զարդարված են որմնանկարներով։ Գլխավոր եկեղեցու կողքին պահպանվել են սեղանատան ու եռակամար մեծ շինության (հավանաբար եղել է սեմինարիա) ավերակները։ Այդտեղ է գտնվում նաև ոչ մեծ մի մատուռ, որում եղել է դամբարան[1]։

