Jump to content

Օդիսե Ռոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդիսե Ռոշի
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1991(1991-05-22)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Ֆիերի, Ալբանիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Օդիսե Ռոշի (ալբ․՝ Odise Roshi, մայիսի 22, 1991(1991-05-22)[1][2][3], Ֆիերի, Ալբանիա), ալբանացի ֆուտբոլիստ, թուրքական «Սակարյասպոր» ակումբի և Ալբանիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիսե Ռոշին ալբանական «Ապոլոնիա» ակումբի սան է։ 2007 թվականի ապրիլի 21-ին Սուպերլիգայի շրջանակներում «Պարտիզանի» դեմ արտագնա խաղում նորամուտն է նշել ակումբում՝ ընդմիջումից հետո դուրս գալով փոխարինման[4]։ Առաջնության արդյունքներով «Ապոլոնիան» լքել է լիգան, իսկ հաջորդ մրցաշրջանը Ռոշին թիմի հետ անցկացրել է մեկ աստիճան ավելի ցածր լիգայում։

2009 թվականի ամռանը տեղափոխվել է Ալբանական Սուպերլիգայի մեկ այլ ակումբ՝ «Ֆլամուրտարի»։ 2010/11 մրցաշրջանում «Ֆլամուրտարին» երկար ժամանակ գլխավորել է մրցաշարային աղյուսակը՝ ի վերջո գրավելով երկրորդ տեղը։ 2011 թվականի մայիսի 19-ին Ռոշին տեղափոխվել է գերմանական Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբ։ Նույն թվականի օգոստոսի 6-ին «Վոլֆսբուրգի» դեմ տնային խաղում նորամուտն է նշել Գերմանիայի գլխավոր լիգայում՝ 83-րդ րոպեին փոխարինելով Քևին Պեցոնիին[5]։ 2012 թվականի փետրվարի 5-ին Ռոշին իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայում, որը միակն ու հաղթականն էր «Քյոլնի»՝ «Կայզերսլաուտերնի» դեմ արտագնա խաղում[6]։

2012 թվականի օգոստոսին Ռոշին վարձակալությամբ տրվել է երկրորդ Բունդեսլիգայի «Ֆրանկֆուրտ» թիմին, մեկ տարի անց պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 2015 թվականի հունիսի 6-ին տեղափոխվել է խորվաթական «Ռիեկա» ակումբ՝ կնքելով եռամյա պայմանագիր։

2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Թերեկ»։ Գրոզնիի ակումբի կազմում նորամուտը նշել է 2016 թվականի հուլիսի 31-ին Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ նոր մրցաշրջանի 1-ին տուրի խաղում՝ 59-րդ րոպեին փոխարինելով Իգոր Լեբեդենկոյին։ Հոկտեմբերի 22-ին «Ռուբինի» դեմ խաղում (3:1) Ռոշին ավելացված ժամանակում գեղեցիկ գոլ է խփել, որն ավելի ուշ ճանաչվել է «Թերեկի» լավագույն գոլը առաջնության աշուն-ձմեռ հատվածում[7]։ Ռոշին իր լավագույն մրցաշրջանն անցկացրել է 2019/20 թվականներին՝ Ռուսաստանի առաջնությունում խաղալով 26 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ 2020 թվականի օգոստոսի 19-ին Ռոշիի դուբլը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության խաղում հաղթանակ է բերել «Ախմատին» «Ռոտորի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ Ռոշին հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին՝ փոխարինման դուրս գալով 35-րդ րոպեին։ Նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[8]։

2021 թվականի փետրվարի 15-ին կես տարվա վարձակալության է տրվել հունգարական «Դիոշդիեր» ակումբին[9]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 7-ին Օդիսե Ռոշին Ֆրանսիայի հավաքականի դեմ արտագնա խաղում իր նորամուտն է նշել Ալբանիայի հավաքականի կազմում՝ դուրս գալով մեկնարկային կազմում[10]։ Խաղն անցկացվել Է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։ Ալբանիայի կազմում առաջին գնդակը Ռոշին խփել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին Սլովենիայի հավաքականի դեմ տնային խաղում, որն անցկացվել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում․ 36-րդ րոպեին աչքի է ընկնել միակ գոլով[11]։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիս Ռոշին ունի «Հրթիռ» մականունը՝ խաղի ընթացքում իր արագության պատճառով։ «Քյոլնում» հանդես գալու ժամանակ Ռոշին 30 մետրը հաղթահարել է 3,7 վայրկյանում, իսկ 100 մետրը՝ 10,9 վայրկյանում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է գերմանական թիմի բոլոր խաղացողների շրջանում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Partizan Tirana 2:0 Apolonia Fier» (անգլերեն) — footballdatabase.eu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  5. «Köln 0:3 Wolfsburg» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  6. «Kaiserslautern 0:1 Köln» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  7. «Гол Роши «Рубину» — лучший в первой части чемпионата». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 18 (օգնություն)
  8. Спорт Mail.ru (2020 թ․ օգոստոսի 19). «Дубль Роши принес «Ахмату» победу над «Ротором» в матче чемпионата России по футболу». Спорт Mail.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Sportbox.ru (2021 թ․ փետրվարի 15). ««Ахмат» отдал Роши в аренду в венгерский «Диошдьер»». Sportbox.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  10. «France 3:0 Albania» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  11. «Albania 1:0 Slovenia» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  12. «Odise Roshi, "raketë" te Këlni, sprint dhe grinte në stërvitje». Gazeta Shqip[en]. 2012 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիսե Ռոշի» հոդվածին։