Օդետ Բանկիլյոն
Jump to navigation
Jump to search
Օդետ Բանկիլյոն Odette Bancilhon | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1908 Ֆրանսիա |
Մահացել է | 1998 Ալես |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ալժիրի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ամուսին(ներ) | Ալֆրեդ Շմիդտ |
Օդետ Բանկիլյոն (ֆր.՝ Odette Bancilhon, սեպտեմբերի 22, 1908, Ֆրանսիա - 1998, Ալես), ֆրանսիացի աստղագետ, աշխատել է Ալժիրի աստղադիտարանում։
Աստերոիդների հայտնաբերող, 30-ական և 40-ական թվականներին աշխատել է Ալժիրի աստղադիտարանում, իսկ 1949 թվականից սկսել է աշխատել Բելգիայի թագավորական աստղադիտարանում[1]։
1934 թվականի փետրվարի 20-ին հայտնաբերել է (1333) Կավենոլա աստերոիդը[2]։
Ամուսնացել է իր գործընկեր Ալֆրեդ Շմիդտի հետ։ 1956-1958 թվականներին եղել է Կիտոյի աստղադիտարանի տնօրեն։ Թոշակի է անցել 1964 թվականին։
Նրա պատվին է անվանվել (1713) Բանկիլյոն աստերոիդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բ. Թրաութ, Ա. Հեք, Հ. Վ. Դյուրբեք (2005)։ Ստրասբուրգի աստղադիտարանի գիտական անձնակազմը։ Springer, seria: Physics and Astronomy
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]