Օդետա Թուլեմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Օդետա Թուլեմոնդ
ֆր.՝ Odette Toulemonde
Catherine Frot signant une dédicace en 2012.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թվական2006 և հոկտեմբերի 25, 2007[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԷրիկ Էմանուել Շմիտ
Սցենարի հեղինակԷրիկ Էմանուել Շմիտ
ԴերակատարներԱլբերտ Դյուպոնտել, Catherine Frot?, Ժակ Վեբեր և Camille Japy?
ՕպերատորԿառլո Վարինի
ԵրաժշտությունՆիկոլա Պիովանի
Պատմվածքի վայրԲելգիա
Տևողություն101 րոպե

«Օդետա Թուլեմոնդ» (ֆր.՝ Odette Toulemonde), 2006 թվականի ֆրանսիական ֆիլմ, որը գրող Էրիկ-Էմանուել Շմիտի ռեժիսորական առաջնախաղն է: Ֆիլմը հիմնված է նրա «Օդետա: Սիրո ութ պատմություն» պատմվածքների ժողովածուի վրա, որը լույս է տեսել 2006 թվականին: Հիմնական դերերը խաղացել են ֆրանսիացի դերասաններ Կատրին Ֆրոն և Ալբերտ Դյուպոնտելը: 2008 թվականին Ֆրոն առաջադրվել է «Սեզար» մրցանակի` լավագույն դերասանուհի անվանակարգում, բայց հաղթել է Մարիոն Կոտիյարը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրի Օդետա Թուլեմոնդը աշխատում է բելգիական Շարլերուա քաղաքի խոշոր խանութի կոսմետիկայի բաժանում, ապրում է իր մեծահասակ երեխաների հետ `Սյու Հելեն (գործազուրկ, որի անհաջողակ երկրպագուն ապրում է նրա Օդետայի բնակարանում քաղաքացիական ամուսնության մեջ) և Ռուդի (միասեռ վարսավիր): Օդետան հուզմունքով կարդում է գրող Բալթազար Բալզանի վեպերը՝ նրանց մեջ սփոփանք գտնելով: Ինքնագրի բաժանման ժամանակ սիրված գրողի հետ անհաջող հանդիպումից հետո Օդետան համարձակվում է նրան գրել մի նամակ, որում նրան բացատրում է այրու կյանքում նրա արվեստի նշանակության մասին:

Բալթազար Բալսան, ով կանացի վեպերի ամենահաջողակ հեղինակը չէ, խորը ընկճախտի մեջ է հայտնվում՝ գիտակցելով, որ իր կինը նրան դավաճանում է ատելի գրական քննադատի հետ, և նրանց որդին ամաչում է իր հայտնի ազգանունից: Ինքնասպանության անհաջող փորձից հետո Բալթազարը փախչում է կլինիկայից և ապաստան է փնտրում Օդետայ մոտ, նրա ամենանվիրավական երկրպագուն, որի նամակը խորապես հուզել է նրա զգացմունքները: Այսպիսով սկսվում է նրանց համատեղ կյանքը:

Բալթազարը փոքր-ինչ տարակուսված է սովորական ընտանիքի կյանքը տեսնելով, որոնց խորթ են գրական գործչի զգացմունքերը: Նրա մեջ նա գտնում է այն պարզությունը, որը պակասում է իր կյանքում, և փոխում է իր գաղափարները երջանկության և սիրո մասին: Այնուամենայնիվ, Օդետայի հետ մտերմանալու նրա փորձերը ավարտվում են անհաջողությամբ, քանի որ նա հավատարիմ է մնում իր մահացած ամուսնուն: Բալթազարը նրա ընտանիքին ուղևորություն է նվիրում դեպի Հյուսիսային ծով, որի մասին Օդետա Թուլեմոնդը վաղուց էր երազում, որից հետո որդու հետ միասին մեկնում է նույն հանգստավայրը: Օդետան, չնայած իր սիրո և հավատարմության խառնված զգացողություններին, փորձում է հաշտեցնել Բալթազարին կնոջ հետ, բայց նա մերժում է իր նախորդ կյանքը, և Օդետան հայտնվում է կլինիկայում ՝ սրտի կաթվածի պատճառով: Վերականգնվելով գիտակցությունը ՝ նա թույլ է տալիս իրեն պատասխանել Բալթազարի սիրուն, որը նրան է նվիրում իր հաջորդ վեպը` «Ուրիշների երջանկությունը» խորագրով:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կատրին Ֆրո Օդետա Թուլեմոնդ
Ալբերտ Դուպոնտել Բալթազար Բալսան
Ժակ Վեբեր Օլաֆ Պիմս
Աիսատու Դիոպ Ֆլորանս
Ալեն Դուտի Խմբագիր
Նինա Դրեկ Սյու Հելեն
Ֆաբրիս Մուրգիա Ռուդի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]