Օգնություն:Կանոնակարգերի Ներածություն - 1/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Կանոնակարգեր և ուղեցույցներ
Ինչի՞ համար են սրանք


Բովանդակություն
Հոդվածներ գրելու կանոնները


Գործել
Հաշվի նստել մյուսների հետ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիպեդիայում աշխատանքն ունի համագործակցային բնույթ, ուստի գոյություն ունեն այլ խմբագիրների հետ աշխատանք սկսելու երկու կարևոր պայմաններ․ եղի՛ր համարձակ և բարեկիրթ։

Խմբագրման ժամանակ, եղի՛ր համարձակ։ Խմբագրումների մեծ մասը Վիքիպեդիան դարձնում են ավելի լավը և ցանկացած վրիպակ կարող է միշտ հետ շրջվել (այսինքն չեղարկվել) կամ ուղղվել։ Եթե տեսնում ես ինչ-որ բան, որը հնարավոր է բարելավել, բարելավի՛ր այն և մի վախեցիր, որ ինչ-որ բան կարող է վնասվել։ Եթե իրականացված փոփոխությունը համապատասխանում է բարելավման չափանիշներին և ընդունելի է մյուս խմբագիրների կողմից, հավանականությունը մեծ է, որ քո կատարած խմբագրումը կպահպանվի։ Եթե ոչ, ապա ինչ-որ մեկը հեշտությամբ հետ կշրջի քո կատարած փոփոխությունը։

Բարեկրթությունը ենթադրում է քաղաքակիրթ շփում և վերաբերմունք՝ այլ մասնակիցների հետ գործակցության շրջանակներում։ Բարեկրթությունը պահանջում է հարգալից և ուշադիր մոտեցում, առանց անտեսելու ուրիշների տեսակետները և եզրահանգումները։ Բարեխղճությունը ասելով ի նկատի է առնվում ուրիշների՝ նախագիծը բարելավելու պատրաստակամությունը, անգամ եթե խմբագրման նրանց ոճը անսովոր է, չի համապատասխանում խմբագրման բոլոր կանոններին կամ չի համընկնում այլոց տեսակետների հետ։ Եթե անհրաժեշտ է քննադատություն կամ մտքի ձևափոխում, քննարկի՛ր խմբագիրների գործողությունները, բայց խուսափի՛ր, առանց բավարար ապացույցների, այլոց մեղադրել չարամտությունների մեջ։

Խմբագիրները սովորաբար հասնում են համաձայնության, որը խմբագրմանը բնորոշ բնական գործընթաց է։ Հիմնականում, երբ էջում ինչ-որ մեկը կատարում է փոփոխություն կամ բովանդակության ավելացում, կարդացողն ունի ընտրության երկու տարբերակ․ կամ համաձայնվել կատարված փոփոխության հետ, կամ հետ շրջել այն։ Քո կատարած փոփոխության հետ շրջումը կարող է քեզ վհատեցնել, սակայն մի՛ նեղվիր, քանի որ սա փոխհամաձայնության հասնելու սովորական քայլ է։ Եթե ունես անհամաձայնություն կամ առաջարկություն, արտահայտի՛ր այն քննարկման էջում (ուղեցույց) և քաղաքակիրթ եղանակով քննարկի՛ր փոփոխությունը, մինչև փոխհամաձայնության հասնելը։ I