Օգնություն:Կանոնակարգերի Ներածություն - 1/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Կանոնակարգեր և ուղեցույցներ
Ինչի՞ համար են սրանք


Բովանդակություն
Հոդվածներ գրելու կանոնները


Գործել
Հաշվի նստել մյուսների հետ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիպեդիան ունի մի քանի խիստ կանոններ, սակայն հիմնված է հինգ հիմնարար սկզբունքների վրա։ Վիքիպեդիայի կանոնակարգերը և ուղեցույցները մշակվում են համայնքի կողմից՝ հստակեցնելու այս սկզբունքները և սահմանելու դրանց օգնությանը դիմելու անհրաժեշտությունը, կոնֆլիկտների լուծումը, ինչպես նաև խթանելու մեր առջև դրված հիմնական նպատակը․ ստեղծել ազատ և վստահելի հանրագիտարան։


Իսկապես, կանոնակարգերն արտահայտում են Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքները, իսկ ուղեցույցները սահմանում են կանոնակարգերի կիրառման կարգը և ապահովում հոդվածների հետ աշխատանքի ընդհանուր գործընթացը։ Համայնքի կողմից ընդունված կանոնակարգերը և ուղեցույցները, էջի վերին հատվածում, ունեն հիշեցնող նշան։ Բացի այդ, էջի անվան դիմաց կիրառվում է Վիքիպեդիա կամ ՎՊ բառը (նախածանցը)։


Չնայած որ յուրաքանչյուր տեսանելի խնդրի կամ հակասության դեպքում առկա է համապատասխան կանոնակարգ կամ ուղեցույց, ոչ մեկ պարտավոր չէ իմանալ դրանք բոլորը։ Բարեբախտաբար, կան մի քանի կանոնակարգեր, որոնց վրա հիմնված են մյուսները։ Մյուս էջերում կներկայացվեն այդ սկզբունքներից մի քանիսը, որոնք հանդիսանում են Վիքիպեդիայի կանոնների հիմնական ոգին։ Այս հիմնական սկզբունքների իմացությունը հնարավորություն է տալիս սկսել քննարկումներ և խմբագրել առավել հեշտ ու արդյունավետ։