Օգնություն:Կանոնակարգերի Ներածություն - 1/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Կանոնակարգեր և ուղեցույցներ
Ինչի՞ համար են սրանք


Բովանդակություն
Հոդվածներ գրելու կանոնները


Գործել
Հաշվի նստել մյուսների հետ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Վիքիպեդիան հանրագիտարան է և համայնքը մշտապես ձգտում է ճշգրտության։ Հոդվածները պետք է լինեն չեզոք և պարունակեն միայն ստուգելի տեղեկատվություն ու տեսակետներ, որոնք, արդեն իսկ, հրապարակվել են վստահելի աղբյուրներում։


Չեզոք տեսակետը ենթադրում է, որ բովանդակությունը շարադրված է օբյեկտիվորեն և առանց երկմտությունների, այսինքն, առկա բովանդակությունը պարզապես ներկայացնում է փաստերը և ուրիշների նշանակալի տեսակետները։ Հանրագիտարանները հաճախ դժվար է գրել, քանի որ ճշմարտությունը, երբեմն, լինում է սուբյեկտիվ և իմաստ չկա ունենալ հոդված, որը կներկայացներ կոնկրետ միայն մեկ տեսակետ կամ փաստը կդիտարկեր միակողմանիորեն։ Սա թույլ չի տալիս հոդվածներին՝ վերածվել գովազդի կամ տարբեր միավորումների կողմից իրականացվող քարոզչության։

Ստուգելիությունը ենթադրում է, որ հոդվածները պետք է պարունակեն այնպիսի բովանդակություն, որն արդեն իսկ հրապարարկվել է վստահելի աղբյուրներում։ Ամբողջ բովանդակությունը պետք է հիմնված լինի վստահելի աղբյուրների վրա, սակայն հակասական կամ վիճելի բովանդակությունը պարտադիր պահանջում է աղբյուրների առկայություն։ Անաղբյուր բովանդակությունը ցանկացած պահի կարող է հեռացվել, ինչը նաև ենթադրում է, որ յուրաքանչյուր անգամ նոր բովանդակություն ավելացնելու ժամանակ, խմբագիրը պետք է ավելացնի նաև վստահելի աղբյուր։

Ոչ մի սկզբնական հետազոտությունը ենթադրում է, որ հոդվածները չպետք է պարունակեն փաստարկներ, գաղափարներ, տվյալներ, տեսակետներ կամ տեսություններ, որոնք նախկինում չեն հրապարակվել։ Այս ցանկը ներառում է նաև վերը նշված գործոնների նոր վերլուծություններ կամ համադրություններ։ Ընդհանուր առմամբ, Վիքիպեդիան մարդկային գիտելիքի, տեսակետների և ամփոփ տեղեկատվության ամբողջություն է, որն, արդեն իսկ, գոյություն ունի և արտացոլվել է այլ աղբյուրներում։