Օգյուստ Շարլուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շարլուա (այլ կիրառումներ)
Օգյուստ Շարլուա
Auguste Charlois
Ծնվել էնոյեմբերի 26, 1864(1864-11-26)
Լա Կադյեր դ'Ազուր
Մահացել էմարտի 26, 1910(1910-03-26) (45 տարեկանում)
Նիս
մարդասպանություն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Նիցայի աստղադիտարան
ՊարգևներԺուլ Ժանսենի մրցանակ
Auguste Charlois Վիքիպահեստում

Օգյուստ Օնորե Շարլուա (ֆր.՝ Auguste Honoré Charlois; 26 նոյեմբերի 1864 - 26 մարտի 1910), ֆրանսիացի աստղագետ և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Նիցայի աստղադիտարանում։ 1887 - 1904 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 99 աստերոիդ, որոնց մի մասը նա հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ. Կարլ Օգյուստենի և Հանս Օլսենի հետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին (267) Տիրզա աստերոիդը նա հայտնաբերել է 1887 թվականին։ 1898 թվականի օգոստոսի 13-ի գիշերը նրան հաջողվեց լուսանկարել (433) Էրոս աստերոիդը, որը նույն գիշերով նրանից անկախ հայտնաբերել էր գերմանացի աստղագետ Կարլ Վիտը։ Սակայն, քանի որ Շարլուան չկարողացավ ժամանակին հայտարարել իր հայտնագործության մասին, այս աստերոիդի հայտնաբերումը վերագրվեց Վիտին։

Շարլուան առաջին աստերոիդները հայտնաբերում էր միայն դիտարկումների հիման վրա։ Հետագայում Մաքս Վոլֆի կողմից աստղալուսանկարչության օգտագործման ժամանակից սկսած աստերոիդների հայտնաբերումը չափազանց արագացավ։ Արդյունքում, հաջորդող տարիներին ինչպես Վոլֆը, այնպես էլ Շարլուան հայտնաբերեցին շատ ավելի շատ աստերոիդներ քան մինչ այդ էր հայտնաբերվել միայն դիտարկումների միջոցով։

46 տարեկան հասակում Շարլուային սպանեց նրա առաջին կնոջ եղբայրը, երկրորդ անգամ ամուսնանալու համար։ Այս արարքի համար մարդասպանը դատապարտվեց ցմահ գաղութային աշխատանքների Նոր Կալեդոնիայում։

Օգյուստ Շարլուայի պատվին է անվանվել (1510) Շարլուա աստերոիդը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011