Օգատա Ջեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Օգատա Ջեկո
尾形 月耕
Ogata Gekko - Ryu sho ten edit.jpg
Ծնվել է 1859(1859)
Ծննդավայր Տոկիո, Ճապոնիա
Վախճանվել է 1920(1920)
Մահվան վայր Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Ազգություն Ճապոնիա Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ Յուկիյո-ե, ճապոնական գեղանկարչություն
Ժանր Գեղանկարչություն
Ներշնչվել է Կիկուտի Յոսայի, Կացուշիքա Հոքուսայ
Ogata Gekko Վիքիպահեստում

Օգատա Ջեկո (ճապ.՝ 尾形 月耕, 1859[1][2][3][4][5], Տոկիո, Ճապոնիա - 1920[1][2][3][4][5], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ և գծանկարիչ, Յուկիյո-ե ժանրի վարպետ։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգատա Ջեկոյի աշխատանքները ունեն նմանություններ Կիկուտի Յոսայի ստեղծագործությունների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կացուշիքա Հոքուսայը առավելապես իր «Ֆուզի լեռան 100 տեսարաններ» շարքով։ Ավելի ուշ Օգատան ստեղծում է իր յուրահատուկ նկարչական ոճը՝ ճապոնական գեղանկարչության տարրերով։

Նկարչի աշխատանքներն ունեին մեծ հանրաճանաչություն ոչ միայն Ճապոնիայում, որտեղ նրան հովանավորում էր կրթության և գիտության նախարարությունը, այլ նաև Ճաապոնիայի սահմաններից դուրս։ Դրանք ցուցադրվել են 1892 թվականի Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում, 1900 թվականին Փարիզում տեղի ունեցած Միջազգային ցուցահանդեսում, 1910 թվականի Ճապոնա-բրիտանական ցուցահանդեսում՝ Լոնդոնում։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Օգատան եղել է ռազմական նկարիչ, և նրա գործն էր ջրում և ցամաքում տեղի ունեցող ռազմական գործողությունները նկարներով պատկերելը։ Նրա գրաֆիկական շարքերից շատերը դարձել են ռազմական քարոզչական պաստառներ (Օրինակ․ Առաջին ճապոնական պատերազմը)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 1,2 Union List of Artist Names
  • 2,0 2,1 2,2 database of the Musée d'Orsay
  • 3,0 3,1 3,2 Artnet — 1998.
  • 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
  • 5,0 5,1 5,2 British Museum person-institution thesaurus