Օգատա Կենձան

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Օգատա Կենձան
ճապ.՝ 尾形乾山
Ծնվել է1663[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա[15]
Վախճանվել է1743[1][2][3][4][5][7][8][9][10][11][12][13][14]
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտությունխեցեգործ, նկարիչ և potter
Ogata Kenzan Վիքիպահեստում

Օգատա Կենձան (ճապ.՝ 尾形 乾山, 1663[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14], Կիոտո, Ճապոնիա[15] - 1743[1][2][3][4][5][7][8][9][10][11][12][13][14], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա, ծննդյան անունը` Օգատա Սինսեյ (ճապ.՝ 尾形 深省), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ և կերամիստ, նկարիչ Օգատա Կորինի եղբայրը: Օգատա Կենձան ունեցել է մի քանի կեղծանուններ` Սիսուի, Կենձան, Տոին, Սյոկոսայ, Սյուսեյդո, և Սինսյո[16]:

Կենսագրություն[edit | edit source]

«Տասներկու ամիսների թռչուններ և ծաղիկներ», Մետրոպոլիտեն թանգարան
Աշնանային որթատունկ, Մետրոպոլիտեն թանգարան

Օգատա Կենձան ծնվել է Կիոտոյում, հարուստ վաճառականի ընտանիքում[17]: Նրա ավագ եղբայրը նկարիչ Օգատա Կորինն էր (1658-1716), ով եղել է Ռիմպա գեղարվեստի դպրոցի վարպետներից մեկը: Ընտանիքը գտնվել է Տոկուգավա Հիդետադայի Աձայի Գոյի և նրա դստեր Տոկուգավա Մասակոյի հովանու ներքո, ով եղել է կայսր Գո-Միձունոոյի երկրորդ կինը[17]: Ընտանիքի մի քանի սերունդներ եղել են արվեստի միջավայրում և բարեկամական կապեր են ունեցել հանրաճանաչ նկարիչների ընտանիքների և կերամիստներ Հոնամիի և Ռակուի հետ[17]:

27 տարեկանում Օգատա Կենձան կերամիկա է սովորել վարպետ Նինսեյաի մոտ և հետագայում իր արվեստանոցն է բացել Նարուտակիում[16][18]: Հենց այդ ժամանակ էլ, ի պատիվ Կիոտոյի հյուսիս արևմուտքում գտնվող տեղանվան, նա վերցրեց Կենձան կեղծանունը[17]: Ֆինանսական դժվարությունների պատճառով 1712 թվականին նա տեղափոխվեց Նիձյո, որտեղ էլհովանավորություն ստացավ ազնվականության ներկայացուցչի կողմից: 1731 թվականին նա արվեստանոցը թողեց իր որդեգրած տղային Ինատիին, որը հաջողությամբ շարունակեց հոր աշխատանքը և տեղափոխվեց Էդո քաղաք, որտեղ էլ անցկացրեց կյանքի մնացած մասը[17][18]:

Ստեղծագործական ուղի[edit | edit source]

Օգատա Կենձան աշխատում էր կերամիկայի հետ ռակու, տոկու և ձիկի տեխնոլոգիայով (ճենապակի)[16]: Ավելի քան 40 տարվա աշխատանքի ընթացքում նա ստեղծեց իր սեփական ոճը կերամիկայում:

Որպես նկարներ նրա աշխատանքներում ի հայտ են եկել դեկորատիվ խոտաբույսերը, ծաղիկները և թռչունները, պատկերներ բանաստեղծություններից, հիմնականում Չինաստանի և Ճապոնիայի գեղանկարչության մոտիվներով[16][18]: Նարուտակիում իր ստեղծագործական ճանապարհի սկզբում, նա հաճախակի ստեղծել է քառակուսի ափսեներ, որոնք իրենց ձևաչափով և հարթությամբ հիշեցնում էին բնանկարիչների կողմից ստեղծված թղթագլաններ, ինչպես նաև կափարիչով արկղեր, որոնք նկարազարդված էին ինչպես դրսից, այնպես էլ ներսից[17]: Օգատա Կենձան կերամիկական արտադրանքը չի զարդարել նկարներով, բայց նկարները պատրաստվել են կերամիկայի տեսքով, ինչը տրամագծորեն շրջում է կերամիստի մտածողության ձևը և կերամիկայի արտադրության հայացքները[17]: Կենձանի միագույն հաճախ գեղագրորեն կամ բանաստեղծական տողերով կերամիկական արտադրանքը հիշեցնում է չինական գոհուա գեղանկարչությունը[17][18]:

Նարուտակիից դուրս գալուց հետո 1712 թվականից Օգատա Կենձան սկսեց ավելի շատ սննդի համար նախատեսված կերամիկա պատրաստել, մասնավորապես կայսեկիի և թեյի արարողությունների համար[17]: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կերամիկան դադարել էր միայն արվեստի ստեղծագործություն լինել, այն դարձել էր մասսայական արտադրության արտադրանք և անհրաժեշտ էր արտադրել այն, ինչը պահանջարկ ուներ[17]: Այսպիսի պայմաններում նա պարզեցրել էր արտադրանքի ձևավորումը և ավելացրել արտադրվող քանակը[18]: Այդ ժամանակահատվածում Կենձանի կերամիկան առանձնանում էր սպասքի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցմամբ և վառ նկարներով: Այդ ժամանակ կերամիկական արտադրանքի վրա պատկերներ ստեղծելիս նա հաճախ համագործակցում էր իր ավագ եղբոր Օգատա Կորինի հետ[17]:

Կերամիկայի հետ մեկտեղ Օգատա Կենձան զբաղվում էր նաև գեղանկարչությամբ: Գեղանկարչական աշխատանքների մեծ մասը նա ստեղծել է իր կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում[16]:

Պատկերասրահ[edit | edit source]

Ծանոթագրություններ[edit | edit source]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Swartz A. Open Library — 2007.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. 6,0 6,1 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Nationalencyklopedin — 1999.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Faceted Application of Subject Terminology
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Nelson-Atkins Museum of Art — 1933.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Artcyclopedia
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  15. 15,0 15,1 15,2 Union List of Artist Names — 2018.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Ogata Kenzan»։ Encyclopædia Britannica (անգլերեն) 
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 «The Road to Kenzan - Kyoyaki`s Origins and Seventeenth Century Kyoto»։ Suntory Foundation 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Louise Allison Cort։ «The Kenzan Style In Japanese Ceramics»