Քրիս Մագուայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Ջեք Մագուայր
անգլ.՝ Chris Maguire
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1989(1989-01-16)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օքսֆորդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2011 Շոտլանդիա Աբերդին 131 (16)
2010  Շոտլանդիա Կիլմարնոկ 14 (4)
2011-2012 Անգլիա Դերբի Քաունտի 7 (1)
2012  Անգլիա Պորտսմուտ 11 (3)
2012-2015 Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ 79 (18)
2013  Անգլիա Քովենթրի Սիթի 3 (2)
2015-2016 Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ 14 (0)
2015-2016  Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ 6 (0)
2016-մ.հ. Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ 15 (4)
Ազգային հավաքական
2004 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 16) 2 (0)
2007 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 19) 1 (0)
2009-2010 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21)]] 12 (6)
2011 Շոտլանդիա Շոտլանդիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Քրիստոֆեր Ջեք Մագուայր (անգլ.՝ Christopher Jack Maguire, հունվարի 16, 1989(1989-01-16)[1], Բելզհիլ, Motherwell (district), Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն, առավել հայտնի է, որպես Քրիս Մագուայր, անգլ.՝ Chris Maguire), շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Օքսֆորդ Յունայթեդ» ակումբի հարձակվող։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագուայրը ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին շոտլանդական Բելսհիլ քաղաքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աբերդին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Քրիսն ստորագրել է «Աբերդին» ակումբի հետ 2005/2006 մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Կարմիրների» առաջին կազմում երիտասարդ խաղացողի դեբյուտը կայացել է 2006 թվականի մայիսի 7-ին, երբ նա փոխարինման դուրս գալուց հետո գոլային փոխանցում է կատարել իր թիմակից Ջոն Ստյուարտին, ում խփած գոլի շնորհիվ Գլազգոյի «Սելթիկի» դեմ խաղն ավարտվել է 2:2 հաշվով[2]։ Նույն թվականի դեկտեմբերի 26-ին Քրիսն առաջին անգամ դուրս է եկել խաղադաշտ «Աբերդինի» մեկնարկային կազմում։ Դա տեղի է ունեցել «Կիլմարնոկի» դեմ խաղում։ Արդեն վեցերորդ րոպեին Մագուայրը գրավել է հակառակորդի դարպասը՝ բացելով «կարմիրների» օգտին խփած իր գոլերի հաշիվը[3]։

2007/2008 մրցաշրջանում Քրիսը դարձել է «Աբերդինի» հիմնական կազմի խաղացող։ 2008 թվականի մարտի 29-ին «Ինվերնես Կալեդոնիան Տիսլ» ակումբի դեմ խաղի ավելացված չորրորդ րոպեին Մագուայրի խփած գոլը հաղթանակ է բերել «Աբերդինին» 4:3 հաշվով ավարտված խաղում[4]։ Ինը օր հետո Քրիսը կրկին հաղթանակ է բերել «դոնսին»՝ խփելով երկու գոլ «Ֆալկիրկի» դարպասը, որը կարողացավ պատասխանել միայն մեկով[5]։

Հուլիսի 16-ին Քրիս «կարմիրների» հետ ստորագրել է նոր եռամյա պայմանագիր, ըստ որի երիտասարդ խաղացողը մնացել է ակումբում մինչեւ 2011 թվականը[6]։

2009 թվականի փետրվարին «Աբերդենի» մարզիչ Ջիմի Կոլդերվուդը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մագուայրը դիմել է իրեն՝ խնդրելով իրեն վարձավճարով ուղարկել այլ ակումբ՝ անհրաժեշտ խաղային պրակտիկա ձեռք բերելու։ Սակայն գլխավոր մարզիչը մերժել է Քրիսին[7], որից մի քանի օր հետո Շոտլանդիայի գավաթի խաղարկության «Իսթ Ֆայֆ» ակումբի դեմ խաղում Մագուայրը «դուբլ» ձևակերպեց[8]։

«Կիլմարնոկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Քրիսը վարձավճարով տեղափոխվել է «Կիլմարնոկ», որն այդ պահին գլխավորում էր «Աբերդինի» նախկին մարզիչ Կոլդերվուդը։

Փետրվարի 2-ին «Սելտիկի» դեմ խաղում Մագուայրն իր նորամուտը նշեց նոր ակումբում. նրան հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը[9], որի շնորհիվ «Կիլմարնոկը» հաղթեց, և դրանով ընդհատվեց նրանց պարտությունների շարքը, որ կազմված էր ութ խաղերից։

«Դերբի Քաունթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 1-ին լրացել է «Աբերդինի» հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Նույն օրը հայտարարվել է, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի անգլիական «Դերբի Քաունթի», որի հետ ստորագրել է նախնական եռամյա պայմանագիր[10]։ Պաշտոնապես տրանսֆերն ավարտվել է հունիսի 29-ին։ «Քաունթին» կամավոր վճարել են «Աբերդինին» փոխհատուցում 400 հազար ֆունտի չափով[11]։ Օգոստոսի 9-ին Քրիսն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Դերբիի» կազմում՝ մասնակցելով Անգլիական լիգայի գավաթի «Շրուսբերի Թաուն» ակումբի դեմ խաղին։ Հանդիպման 46-րդ րոպեին շոտլանդացին գրավել է հակառակորդի դարպասը, սակայն նրա թիմն այդ խաղում պարտվել է 2:3 հաշվով[12]։ Նոյեմբերին «Դերբիի» առաջին թիմի մարզիչ Էնդի Գարդները գովել է Մագուայրին իր «աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի համար»[13]։ Բայց ակումբում հարձակվողների տեղի համար մրցակցությունը շատ բարձր էր. Քրիսն ակումբի հինգ հարձակվողներից մեկն էր և հաճախ չէր ընդգրկվում մեկնարկային կազմում։ Շուտով նա տեղափոխվում է «Քաունթիի» երկրորդ կազմ[14]։

«Պորտսմուտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 9-ին Մագուայրը մեկ ամսով վարձավճարով տեղափոխվել է «Պորտսմուտ»[15][16]։ Հաջորդ օրը հարձակվողը ակումբի կազմում իր նորամուտը նշեց «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում[17]։ Մարտի 20-ին Քրիսը խփել է իր առաջին գոլը «Պորտսմուտի» օգտին և դրանով մասնակցելով «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղին, նպաստել է ակումբի տարած մեծ հաղթանակի (4:1) կերտմանը[18]։ Մարտի 27-ին «Հալլ Սիթիի» դեմ Մագուայրի անցկացրած հաջող խաղից հետո մարզիչ Մայքլ Էպլտոնը գովել է շոտլանդացի հարձակվողին[19] և հույս հայտնել, որ վարձակալության պայմանագրի ժամկետը կերկարացվի[20]։ Շուտով պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև մրցաշրջանի ավարտը[21]։ «Պորտսմուտի» կազմում անցկացրած երկու ամսվա ընթացքում Մագուայրը մասնակցել է 11 հանդիպման և խփել երեք գոլ[22]։ Ապրիլի 21-ին Մագուայրն ստացել է ներակումբային «Ամսվա խաղացող» մրցանակը[23], որը նրան է փոխանցվել «Դերբի Քաունթի» ակումբի դեմ տնային խաղից առաջ»[24]։

«Շեֆիլդ Ուենսդեյ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 22-ին «Դերբի Քաունթիի» պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածվել, որ ակումբը վաճառքի է հանել Մագուայրի տրանսֆերը[25]։ Հարձակվողի ծառայություններով ամենաշատը հետաքրքրվել է Չեմպիոնշիպ վերադարձած «Շեֆիլդ Ուենսդեյը», բայց նրա առաջին երկու հարցումները մերժվել են[26]։ Երրորդ փորձից հետո ակումբն ստացել է դրական պատասխան, և հունիսի 21-ին Քրիսը պաշտոնապես դարձել է «բուերի» խաղացող՝ ակումբի հետ կնքելով եռամյա պայմանագիր[27]։ Օգոստոսի 13-ին Մագուայրը դաշտ է դուրս եկել «Շեֆիլդի» մարզաշապիկով՝ մասնակցելով Լիգայի գավաթի՝ «Օլդեմ Ատլետիկի» դեմ խաղին[28]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աբերդին 2005/06 1 0 1 0
2006/07 19 1 2 0 1 0 22 1
2007/08 28 4 3 0 4 0 35 4
2008/09 31 3 3 2 1 1 35 6
2009/10 17 1 1 0 1 0 2 0 21 1
2010/11 35 7 5 4 4 1 44 12
Ընդհանուր «Աբերդինում» 131 16 14 6 7 2 6 0 158 24
Կիլմարնոկ 2009/10 14 4 14 4
Ընդհանուր «Կիլմարնոկում» 14 4 0 0 0 0 0 0 14 4
Դերբի Քաունթի 2011/12 7 1 1 1 8 2
Ընդհանուր «Դերբի Քաունթիում» 7 1 0 0 1 1 0 0 8 2
Պորտսմուտ 2011/12 11 3 11 3
Ընդհանուր «Պորստմուտում» 11 3 0 0 0 0 0 0 11 3
Շեֆիլդ Ուենսդեյ 2012/13 3 0 1 0 3 0 7 0
Ընդհանուր «Շեֆիլդ Ուենսդեյում» 3 0 1 0 3 0 0 0 7 0
Ընդհանուր կարիերայում 166 24 15 7 10 3 6 0 198 33

(ըստ 2013 թվականի մարտի 30-ի տվյալների)

Շոտլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Քրիսը հրավիրվել է Շոտլանդիայի տարբեր տարիքային հավաքականներ։ Առավել հաջող հանդես է եկել երիտասարդական ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է տասներկու խաղ, խփել վեց գոլ[29]։ 2011 թվականի փետրվարին Քրիսն առաջին անգամ հրավիրվել է Շոտլանդիայի առաջին հավաքական՝ մասնակցելու Ազգերի գավաթի խաղարկության՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին[30]։ Այս խաղում էլ հարձակվողը նշել է իր նորամուտը ազգային թիմի կազմում՝ հանդիպման 79-րդ րոպեին փոխարինելով Ջեյմս Մորիսոնին[31]։

Խաղերն ու գոլերը Շոտլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 2 խաղ/ 0 գոլ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

(ըստ 2011 թվականի մայիսի 29-ի տվյալների)

Խաղերը և գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթները հավաքականում
Հավաքական Տարեթիվ ԱԱ նախընտրական խաղեր ԱԱ եզրափակիչ խաղեր ԵԱ նախընտրական խաղեր ԵԱ եզրափակիչ խաղեր Ազգերի գավաթ Ընկերական խաղ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շոտլանդիա 2011 2 0 2 0
Ընդհանուր կարիերայում 0 0 0 0 0 0 0 0 2 0 0 0 2 0

(2011 թվականի մայիսի 29-ի տվյալներով)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇոտլանդիաՇոտլանդիա

  • Ազգերի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր - 2011

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող (2) - 2010 թվականի փետրվար, 2010 թվականի սեպտեմբեր

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուց երկրպագում է «Սելթիկին»։ Քրիսը սիրում է խաղալ գոլֆ։ Մագուայրի սիրելի հաղորդումը «the Simpsons» անիմացիոն սերիալն է, կինոդերասանը՝ Ադամ Սենդլերը, երաժշտությունը՝ պարային և RnB: Քրիսի համար օրինակելի ֆուտբոլիստը Հենրիկ Լարսոնն է։

«Աբերդինի» երկրպագուները ֆուտբոլիստին տվել են «Bebo» մականունը. այդպես կոչվում է բրիտանական սոցիալական ցանցը, որտեղ մի անգամ Մագույարի անձնական էջը կոտրել են և ուղարկվել վիրավորական հաղորդագրություններ նրա բոլոր ընկերներին, այդ թվում նաև «Ռեյնջերս» ակումբի նախկին ավագ Բերրի Ֆերգյուսոնին[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Aberdeen 2 — 2 Celtic». Soccerbase. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  3. «Aberdeen 3 — 1 Kilmarnock». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին. (անգլ.)
  4. «Inverness CT 3 — 4 Aberdeen». Soccerbase. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  5. «Aberdeen 2 — 1 Falkirk». Soccerbase. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  6. «Maguire signs on». Aberdeen FC. 2008 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  7. «Maguire loan bid blocked by Jimmy. Striker's request is thrown out». Evening Express. 2009 թ․ փետրվարի 7. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  8. «Maguire loan bid blocked by Jimmy». Evening Express. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  9. «Kilmarnock 1 — 0 Celtic». Soccerbase. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  10. Paul Third (2011 թ․ հունիսի 1). «Dons will reject Derby offer as Maguire signs». The Pressand and Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին. (անգլ.)
  11. «Derby County seal Chris Maguire deal with Aberdeen». BBC Sport. 2011 թ․ հունիսի 29. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին. (անգլ.)
  12. «Derby County 2 — 3 Shrewsbury Town». Soccerway. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին. (անգլ.)
  13. «Patient Maguire Earns Garner Praise». Derby County FC. 2011 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 10 марта 2012-ին. (անգլ.)
  14. «Maguire treble as Rams stroll in Derbyshire Cup». Derbyshire. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  15. «Maguire Joins Portsmouth On Loan». Derby County FC. 2012 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 10 марта 2012-ին. (անգլ.)
  16. ««Портсмут» арендовал нападающего «Дерби Каунти»». Sports.ru. 10 марта 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
  17. «Brighton & Hove Albion 2 — 0 Portsmouth». Soccerway. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին. (անգլ.)
  18. «Portsmouth 4 — 1 Birmingham City». Soccerway. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին. (անգլ.)
  19. «Appleton savours superb showing». The Football League. 2012 թ․ մարտի 28. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  20. «Appleton hopes to keep Maguire». Sky Sports. 2012 թ․ մարտի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  21. «Maguire Extends Stay». Portsmouth FC. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  22. «Games played by Chris Maguire in 2011/2012». Soccerbase. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  23. «Chris Maguire collected Portsmouth's player of the month award». Derby Telegraph. 2012 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  24. «Portsmouth 1 — 2 Derby County». Derby County FC. 2012 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  25. «Clough Confirms Davies Could Leave». Derby County FC. 2012 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  26. «Derby County reject two bids for forward Chris Maguire». Derby Telegraph. 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  27. «Wednesday sign international striker». Sheffield Wednesday FC. 2012 թ․ հունիսի 21. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  28. «Oldham Athletic 2 — 4 Sheffield Wednesday». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին. (անգլ.)
  29. «Chris Maguire — U21 Squad». Scottish FA. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  30. «Blackburn's Grant Hanley gets first Scotland call-up». BBC Sport. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 3 февраля 2010-ին. (անգլ.)
  31. «Northern Ireland 0 — 3 Scotland». Soccerway. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին. (անգլ.)
  32. «Aberdeen Player Probe After Bebo Blast At Rangers». Daily Record. 2007 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Մագուայր» հոդվածին։