Քրիստոնեությունն Ալբանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոնեությունն Ալբանիայում որպես պետական կրոն ընդունվել է 325 թվականին։ 1100 թվականից Բյուզանդական կայսրությունն Ալբանիայի տարածքում կատարում է եկեղեցական ծեսեր։ Վենետիկի ազդեցությունը գնալով մեծանում էր, որի հետևանքով 13-րդ դարում ֆրանցիսկանները սկսեցին բնակություն հաստատել Ալբանիայում։ 15-19-րդ դարերում, Օսմանյան կայսրության իշխանության ներքո Ալբանիայում քրիստոնեությանը փոխարինեց իսլամը՝ որպես մեծամասնության կրոն։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ալբանիայի կառավարությունը տալիս է յուրաքանչյուր կրոնի տոկոսային թիվը. 58% մուսուլման, 10% կաթոլիկ, 7% ուղղափառ և 15% աթեիստ կամ անկրոն, սակայն 2011 թվականի մարդահամարը սխալ էր կազմակերպվել, որի պատճառով բնակչության մեծ մասը չի մասնակցել մարդահամարին, իսկ մյուս քաղաքացիներին էլ անհնար էր գտնելը[1] : 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության կրոնական պատկանելությունն ուներ հետևյալ տեսքը. 56,7% մուսուլման, 10,03% կաթոլիկներ, 6,75% ուղղափառներ, 2,5% աթեիստներ, 2,09% բեքթաշիներ, 0,07% քրիստոնեության այլ ուղղության հավատացյալներ, 0,02% այլ կրոնի դավանողներ, իսկ 13,79%-ը հրապարակավ չի հայտնել իր կրոնական պատկանելությունը[2]։

2015 թվականի ուսումնասիրության համաձայն մոտավորապես 13,000 մուսուլման քաղաքացի կրոնափոխվել և դարձել է քրիստոնյա[3]։

Արևելյան ուղղափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության կողմից տրված թվերի համաձայն` 2010 թվականին ալբանացիների 20%-ն արևելյան ուղղափառության հետևորդներ են[1]։ 2011 թվականի մարդահամարի արդյունքում ուղղափառ հավատացյալ էր բնակչության 6,75%-ը[2]։ Ալբանիան պատմականորեն կապված է ինչպես կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ արևելյան ուղղափառ եկեղեցու հետ։ Ալբանացիները տարածաշրջանի առաջին ժողովուրդներից էին, ովքեր ընդունեցին առաքյալներին, իսկ հետո` քրիստոնեությունը։ 1054 թվականին եկեղեցու պառակտման հետևանքով ուղղափառությունը դառնում է բյուզանդական տիրապետության տակ գտնվող տարածքներում բնակվող ալբանացիների հիմնական կրոնը։

Ալբաներենով առաջին ուղղափառ պատարագերը տեղի են ունեցել ոչ թե Ալբանիայում, այլ Փենսիլվանիայում և Մասաչուսեթսում։ Հետագայում, երբ ուղղափառ եկեղեցուն պաշտոնապես թույլ չտվեցին գոյություն ունենալ կոմունիստական Ալբանիայում, ալբանական ուղղափառությունը գոյատևեց Ֆիլադելֆիայում՝ 1913 թվականին և Բոստոնում` 1965 թվականին հիմնադրված եկեղեցիներում։

Կաթոլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցի Վլորայում:

Ալբանիայի կաթոլիկ եկեղեցին համաշխարհային կաթոլիկ եկեղեցու մաս է կազմում՝ Հռոմի Պապի հոգևոր առաջնորդությամբ։ Ըստ 2011 թվականին կառավարության կողմից տրված թվերի, կրոն ունեցող բնակչության մոտ 10,03%-ը կաթոլիկ քրիստոնյա է[1], սակայն կառավարության նոր տվյալները ցույց են տալիս, որ կաթոլիկների տոկոսային թիվը 21,3 է[2]։ Երկրում կա հինգ թեմ, երկու արքեպիսկոպոսություն, Առաքելական վարչություն, որն ընդգրկում է Ալբանիայի հարավային շրջանը։

Մինչ օսմանյան ներխուժումը քրիստոնեությունը բոլոր ալբանացիների կրոնն է եղել։ Հյուսիսային ալբանացիները հավատարիմ էին կաթոլիկությանը, իսկ հարավում բնակիչներն արևելյան ուղղափառության հետևորդներ էին[4][5]։

Բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայում բողոքականները կազմում են շուրջ 8000 [6] մարդ, մինչդեռ այստեղ գոյություն ունեն բողոքական 189 տարբեր միավորումներ, այդ թվում՝ Ալբանիայի ավետարանական դաշինքը (VUSH)[6]:

Տիրանայի կաթոլիկ եկեղեցիներից մեկը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tönnes, Bernhard. "Albania." In The Encyclopedia of Christianity, edited by Erwin Fahlbusch and Geoffrey William Bromiley, 35–36. Vol. 1. Grand Rapids: Wm. B. Eerdmans, 1999. 0802824137
  • Malaj, Edmond (2014). «Të dhëna mbi Krishterimin në trojet iliro-shqiptare para dhe pas Ediktit të Milanos (313). Me përqendrim tek martirologjia (Data on the Christianity in the Illyrian-Albanian Territories before and after the Edict of Milan 313. With a Concentration on the Martyrology.)». Studime Historike. Instituti i Historisë (Qendra e Studimeve Albanologjike). 3–4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Albanian Government. «L'Albania oggi» (իտալերեն). Ministry of Foreign Affairs of Albania. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 Albanian census 2011 Արխիվացված 14 Նոյեմբեր 2014 Wayback Machine
  3. Miller, Duane; Johnstone, Patrick (2015). «Believers in Christ from a Muslim Background: A Global Census». IJRR. 11: 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Ramet, Sabrina P. (1989). Religion and Nationalism in Soviet and East European Politics. Duke University Press. էջ 381. ISBN 0-8223-0891-6. «Prior to the Turkish conquest, the ghegs (the chief tribal group in northern Albania) had found in Roman Catholicism a means of resisting the Slavs, and though Albanian Orthodoxy remained important among the tosks (the chief tribal group in southern Albania),...»
  5. Leften Stavros Stavrianos (2000 թ․ հունվար). The Balkans Since 1453. C. Hurst & Co. Publishers. էջ 498. ISBN 978-1-85065-551-0. «Religious differences also existed before the coming of the Turks. Originally, all Albanians had belonged to the Eastern Orthodox Church... Then the Ghegs in the North adopted in order to better resist the pressure of Orthodox Serbs.»
  6. «International Religious Freedom Report 2007: Albania». State.gov. 2006 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]