Քրիստոնեական արհմիություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քրիստոնեական արհմիություններ, 19-րդ դարի վերջին եվրոպական որոշ երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա և այլն) կաթոլիկական եկեղեցու մասնակցությամբ առաջացած արհմիութենական միավորումներ։ Ստեղծվել են քրիստոնեական եկեղեցու սոցիալական դոկտրինայի տարածման ուղիով՝ դասակարգային հեղափոխական բանվորական շարժումը արգելակելու նպատակով։ Քրիստոնեական արհմիությունների գործունեության գաղափարախոսական հիմքերը ձևակերպվել են 1891 թվականին հրապարակված պապական կոնդակում («Ռերում նովարում») և հետագայում վավերացվել պապական այլ կոնդակներում։ Գիտական կոմունիզմի տեսության և սոցիալիստական շարժման նկատմամբ քրիստոնեական արհմիությունների ղեկավարները գրավել են խիստ թշնամական դիրք։ Սակայն, հավատացյալ աշխատավորության ճնշմամբ քրիստոնեական արհմիությունների պարագլուխները հաճախ ստիպված են եղել հանդես գալ ընդդեմ ձեռնարկատերերի, մասնակցել գործադուլների։ Նոր պայմաններին հարմարվելը չի վերացնում քրիստոնեական արհմիությունների գործունեության հակասությունները, որոնց ղեկավարների մի մասը դավանում է հակակոմունիստական հայացքներ։ Հակամոնոպոլիստական պայքարի, խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալական առաջադիմության շահերից ելնելով՝ բոլոր երկրների առաջադիմական արհմիությունները ձգտում են համագործակցել քրիստոնեական արհմիությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 494 CC-BY-SA-icon-80x15.png