Քրիստինե Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինե Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 18, 1991(1991-05-18)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Քրիստինե Հարությունյան (մայիսի 18, 1991(1991-05-18)[1], Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, թեթև ատլետիկայի ներկայացուցիչ, որը զբաղվում է նիզակի նետումով։ Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր։ 2010 թվականին օլիմպիական խաղերի մասնակից։ Միջազգային դասի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինե Հարությունյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 18-ին Վանաձորում։ Նիզակի նետումով սկսել է զբաղվել 2005 թվականին։ Մարզիկի անձնական մարզիչներն են ռուս Իվան Սաֆոնովը և Գյումրիի երիտասարդական դպրոցի տնօրեն Յաշա Եղիազարյանը[2]։

Հայ մարզիկի առաջին հաջողությունը տեղի ունեցավ 2006 թվականին Սոչիում, որտեղ նա զբաղեցրել է երրորդ տեղը։ 2009 թվականին Քրիստինե Հարությունյանը հաղթել է Հայաստանի առաջնությունում։ 2 տարի անց՝ 2011 թվականին Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, նա երրորդ տեղն է զբաղեցրել՝ նիզակի նետումով 48,-02 մ։ Այս ցուցանիշը արդեն ռեկորդային էր Հայաստանի համար[2]։ 2012 թվականին Ֆինլանդիայում՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, 45.83 մ ցուցանիշով զբաղեցրել է վերջին տեղը։ 61,84 մ ցուցանիշով նա հաղթել է Վեռա Ռեբրիկին։ Նույն թվականի հուլիսին նա 59.12 մ նիզակի նետում արդյունք է ցույց տվել, դրանով գերազանցելով օլիմպիական խաղերի անհրաժեշտ ցուցանիշը՝ 12 սմ-ով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Քրիստինե Հարությունյան». NEWS.am Sport. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.