Քրիստինա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 3, 1992(1992-08-03) (29 տարեկան)
ԾննդավայրՉարա, Չիտայի մարզ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of Kazakhstan.svg Ղազախստան
Մասնագիտությունվոլեյբոլիստ

Քրիստինա Կարապետյան (օրիորդական ազգանունը՝ Կորշունովա, օգոստոսի 3, 1992(1992-08-03), Չարա, Չիտայի մարզ, Ռուսաստան), ռուս և ղազախ վոլեյբոլիստուհի, անկյունագծային հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Կորշունովան ծնվել է 1992 թվականի օգոստոսի 3-ին Չիտայի շրջանի Չարայում։ Մանուկ հասակում զբաղվել է պարարվեստով և դաշնամուրով։ 12 տարեկանում սկսել է զբաղվել վոլեյբոլով։ 14 տարեկանում դարձել է «Զաբայկալայի» խաղացող։ 2013 թվականին տեղափոխվել է Կրասնոյարսկի «Ենիսեյ», որտեղ հանդես է եկել մինչև 2016 թվականը[1]։ 2016-2017 թվականներին հանդես է եկել «Իրտիշ-Կազխրոմում»[2], որի հետ նվաճել է Ղազախստանի գավաթը[3] և առաջնության արծաթե մեդալները։ 2017-2018 թվականներին խաղացել է «Ժետիսուի» կազմում, այնուհետև վերադարձել է «Իրտիշ-Կազխրոմ»։

Խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականում։ 2017 թվականին ստացել է Ղազախստանի քաղաքացիություն և սկսել է հանդես գալ ազգային հավաքականում, մասնակցել է 2018 թվականի ասիական խաղերին[4][5][6][7]։ 2018 թվականի աշխարհի առաջնության համար ընդգրկվել է հավաքականի կազմում[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին ամուսնացել է մարզիչ Դմիտրի Կարապետյանի հետ։ Ներկայումս ամուսնալուծված է։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստանի գավաթակիր 2016
  • Ղազախստանի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2017, 2018)
  • Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]