Քրիստիան Մալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Մալի
գերմ.՝ Christian Mali
Ծնվել էհոկտեմբերի 2, 1832(1832-10-02)[1][2]
ԾննդավայրՈւտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1906(1906-10-01)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ժանրբնանկար
 Christian Mali Վիքիպահեստում

Քրիստիան Մալի (գերմ.՝ Christian Mali, հոկտեմբերի 2, 1832(1832-10-02)[1][2], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ - հոկտեմբերի 1, 1906(1906-10-01)[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրությունգերմանացի նկարիչ, արվեստի պրոֆեսոր։

Նրա ավագ եղբայրը՝ Հովհաննես Մալին (1828-1865), նույնպես նկարիչ է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալին ընտանիքի 10 զավակներից կրտսերն էր, որոնցից յուրաքանչյուրին շնորհվել էր գեղարվեստական տաղանդ։ 1833 թվականին հոր անսպասելի մահից հետո Մալին մոր հետ տեղափոխվել են Վյուրթեմբերգ, որտեղ աշխատել է որպես փայտափորագրիչ, մինչև 1858 թվականը։ 1860 թվականին նա եղբոր՝ Հովհաննեսի հետ տեղափոխվել են Մյունխեն, որտեղ Քրիստիանը դառնում է անիմալիստ Անտոն Բրայթի ընկերը։

Վերոնա կատարած այցի արդյունքում նա սկսել է հետաքրքրվել ճարտարապետական նկարչությամբ։ 1865 թվականին եղբոր մահից հետո, Մալին այցելում է Դյուսելդորֆ, այնուհետև Փարիզ, որտեղ նա ծանոթանում է վերջերս մահացած գեղանկարիչ Կոնստանտ Թրոյոնի աշխատանքներին և ընկերոջ՝ Բրեյթի ազդեցությամբ որոշում է նվիրել իրեն անիմալիստիկային։

1905 թվականի ապրիլի 14-ին դարձել է Ռիսի Բիբերախի պատվավոր քաղաքացի։ Հաջորդ տարի Մալիի մահից հետո, նրան թաղում են եղբոր մոտ, Կաթոլիկ գերեզմանատանը։ Նա իր ունեցվածքը, ստեղծագործությունների մեծ մասը և արվեստանոցը կտակել է Բիբերախ քաղաքին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Մալի» հոդվածին։