Քրիստափոր Խուրշուդյան
Jump to navigation
Jump to search
Քրիստափոր Խուրշուդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1908 |
Ծննդավայր | Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1972 (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քրիստափոր Խուրշուդյան (հունիսի 24, 1908, Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բամբակաշատ (այժմ՝ Արմավիրի մարզ) գյուղում։ 1927 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան դպրոցը։ 1927-1928 թվականներին ուսուցչություն է արել Նախիջևանում։ 1930-1934 թվականներին աշխատել է Տաշքենդում։ 1954-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ առևտրի մինստրության գլխավոր հաշվապահը։ Մահացել է Երևանում[1][2]:
Ք. Խուրշուդյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաբված մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1964, 300 էջ[3]։
- Ապրելուց առաջ, Երևան, «Հայաստան», 1967, 406 էջ[4]։
- Խարխափելուց հետո, Երևան, «Սովետական գրող», 1980, 240 էջ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 239-240
- ↑ «AV Production - Քրիստափոր Խուրշուդյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-06-24
- ↑ Խուրշուդյան Քրիստափոր Մկրտչի, Բերբերյան Լ (1964)։ Հարությունի Միք Ա, ed.։ Խաբված մարդիկ: Նովելներ, վիպակներ։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Խուրշուդյան Քրիստափոր Մկրտչի, Գասպարյան Անուշավան Վարդանի (1967)։ Հարությունյան Միքայել Արտեմի, ed.։ Ապրելուց առաջ։ Երևան: Հայաստան
- ↑ Խուրշուդյան Քրիստափոր Մկրտչի, Տումասյան Ա Ա (1980)։ Քիշոյան Ա Ս, ed.։ Խարխափելուց հետո: Վեպ։ Երևան: Սովետական գրող