Միհրան Քրաջյան
Appearance
(Վերահղված է Քրաջյան, Մ.ից)
Միհրան Քրաջյան | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 16, 1986 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն | գրականագետ |
Միհրան Համբարձումի Քրաջյան (1889, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 16, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1912-1915 թվականներին ուսուցչություն է արել Վարագա վանքում։ 1915 թվականին գաղթել է Երևան և մինչև 1925 թվականը շարունակել մանկավարժական աշխատանքը։ Ապա փոխադրվել է Թիֆլիս։ 1942 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ ապրել է Թբիլիսիում։ 1966 թվականից բնակվել է Երևանում։ Մահացել է Երևանում, 97 տարեկան հասակում[1]։
Մ. Քրաջյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից հայ հեղինակներ, Ծերուն Թորգոմյան (քննադատական փորձ), Թիֆլիս, 1927, 84 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 573.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Քրաջյան» հոդվածին։ |
|