Քսանվեց օր Դոստոևսկու կյանքից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսանվեց օր Դոստոևսկու կյանքից
ռուս.՝ Двадцать шесть дней из жизни Достоевского
Երկիր ԽՍՀՄ
ԺանրԿյանքի կտոր
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Զարխի[1]
Սցենարի հեղինակՎլադիմիր Վայնշտոկ
ԴերակատարներԱնատոլի Սոլոնիցին
ՕպերատորՎլադիմիր Կլիմով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն87 րոպե

«Քսանվեց օր Դոստոևսկու կյանքից» (ռուս.՝ «Двадцать шесть дней из жизни Достоевского»), խորհրդային կենսագրական դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Զարխին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1866 թվականի հոկտեմբեր։ Գրողի կյանքի դժվարին ու մռայլ շրջանը։ Կնոջ, ապա եղբոր հուղարկավորությունը, պարտքերը և չկարգավորված անձնական կյանքը։ Ստորագրվել է կաբալային պայմանագիր հրատարակիչ Ստելովսկու հետ, ըստ որի՝ կարճ ժամկետում պետք է հանձնել նոր վեպի ձեռագիրը։

Ընկերների խորհրդով Ֆեոդոր Միխայլովիչը օգտվում է սղագրուհու ծառայություններից, որն Օլխինի դասընթացների լավագույն ունկնդիրներից մեկն է։

Այն փոքր ժամանակահատվածում, որը մնում էր աշխատանքի համար, ավարտվում է «Խաղամոլը» վեպը։ Գրողի և նրա օգնականի միջև ծագած նուրբ, անկեղծ զգացմունքը վերաճում է սիրո։ Աննա Գրիգորևնան, հաղթահարելով կասկածները, դառնում է նրա կինը և հավատարիմ ընկերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0132932/
  2. «Berlinale 1981: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]