Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։
«Քո հայացքի միջով» (իսպ.՝ A través de tu mirada), սպասվող իսպանական ռոմանտիկ դրամա, որի ռեժիսորը Մարշալ Ֆորեսն է, իսկ սցենարի հեղինակն է Էդուարդ Սոլան, այն ստեղծվել է Արիանա Գոդոյի «Իմ պատուհանից» վեպի հիման վրա։ Այն «Իմ պատուհանից» (2022) և «Ծովից այն կողմ» (2023) ֆիլմերի շարունակությունն է և «Իմ պատուհանից» եռագրության երրորդ և վերջին մասը։ Գլխավոր դերերում են Կլարա Գալեն և Խուլիո Պենյա Ֆերնանդեսը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2024 թվականի փետրվարի 23-ին՝ Նեթֆլիքսում[2][3][4]։
Որոշ ժամանակ է անցել, ինչ Ռաքելը (Կլարա Գալլե) և Արեսը (Խուլիո Պենյա Ֆերնանդես) դադարել են զուգընկներ լինել։ Այժմ նա տուն է վերադառնում Սուրբ Ծննդին և երկուսի վերամիավորումը չի ուշանում։ Նրանք կարող էին ջերմորեն ողջունել միմյանց և ոչ ավելին, բայց միմյանց նորից տեսնելը երկուսի մեջ էլ դժվար բան է արթնացնում՝ հունական աստծո և կախարդի միջև լարվածությունը դեռ անփոփոխ է և շուտով այն պայթեցնում է Սուրբ Ծննդյան տոները[5]։
2022 թվականի փետրվարի 15-ին «Իմ պատուհանից» ֆիլմի հաջողությունից հետո՝ Նեթֆլիքսը հայտարարել է, որ պատվիրել է ֆիլմի երկու սփին օֆերը[6], որոնք երկուսն էլ կշեղվեն վեպի երկու շարունակություններից՝ «Քո հայացքի միջով» և «Անձրևի միջով», որտեղ գլխավոր կերպարներն էին համապատասխանաբար Ապոլո և Արտեմիս Իդալգոնները (Արեսի եղբայրները, առաջին ֆիլմի գլխավոր հերոսը), դրա փոխարեն նրանք որոշել են շարունակել Ռաքելի և Արեսի հերոսների բնօրինակ պատմությունը[7]։ 2023 թվականի հունիսին կայացած «Ծովից այն կողմ» ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ՝ Նեթֆլիքսը 2023 թվականի TUDUM միջոցառման ժամանակ հայտնել է, որ երրորդ մասը վերնագրվելու է «Քո հայացքի միջով»[8]։ Հունիսի 26-ին,«Ծովից այն կողմ» ֆիլմի պրեմիերայից ընդամենը երեք օր անց՝ սագայի գլխավոր դերակատարներ Կլարա Գալեն և Խուլիո Պենյա Ֆերնանդեսը հյտնել են, որ երրորդ մասը արդեն նկարահանվել է[9]։
Իր վերնագրի բացահայտման հետ մեկտեղ Նեթֆլիքսը հայտարարել է 2023 թվականի TUDUM միջոցառման ժամանակ, որ «Քո հայացքի միջով» ֆիլմի պրեմիերան կկայան 2024 թվականին[10]։ 2023 թվականի դեկտեմբերին հարթակը հրապարակել է ֆիլմի առաջին նկարները և ֆիլմի թողարկման ամսաթիվը սահմանել 2024 թվականի փետրվարի 23-ին[11][12]։